International

YEREVAN INTERNATIONAL HOSPITALITY FORUM 2024

Հայաստանի հյուրընկալության ոլորտի վերափոխմանն ուղղված Yerevan International Hospitality Forum 2024-ը կարևոր հարթակ է` ամրապնդելու Հայաստանի դիրքը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում, ինչպես նաև ներգրավելու նպատակային ներդրումներ։ Այս համաժողովը նախատեսված է ներդրողների և մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և տարածաշրջանի հյուրընկալության ոլորտի ներդրումային հնարավորություններով ու միտումներով, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների հետ համագործակցության հեռանկարներով:

 

Համաժողովը նախատեսված է ներդրողների, հյուրանոցային ոլորտի ընկերությունների առաջնորդների, կառուցապատողների և ծրագրերի ղեկավարների համար։

 

Համաժողովը հնարավորություն կտա ստանալ`

 

• տեղեկատվություն հյուրընկալության համաշխարհային միտումների վերաբերյալ,

• փորձագիտական գիտելիքներ ոլորտի առաջնորդներից,

• կապեր շուկայի առաջատարների հետ,

• հասանելիություն հետազոտություններին և վիճակագրությանը,

• հնարավորություն ներկայացնել սեփական նախագծերն ու գաղափարները։

 

Մասնակցության համար լրացրեք հայտադիմումը` անցնելով

http://surl.li/izgkmp հղմամբ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ հետևյալ կոնտակտային տվյալներով`

 

📩 [email protected]

📞+374 98 335 004

Tue, Dec 17 - 10:00

Yerevan

53 Mashtots Ave.