ՁԵՐ ՈՒՂԵԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԶՆԵՍ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Բարի գալուստ «Էնթերփրայզ Արմենիա»
Մեր առաքելությունն է օտարերկրյա և տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Մեր նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր ուղղակի ներդրումներ և խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը:
Ներդրումային ուղղությունը՝ Հայաստան
Ունենալով Եվրոպան և Ասիան կամրջող աշխարհագրական դիրք՝ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին արձանագրել է կայուն զարգացման դինամիկա: 2023 թվականին Հայաստանը գրանցել է ՀՆԱ 8,3% աճ՝ դառնալով աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից մեկը:
Ներդրումային հնարավորություններ
Վերջին տարիների տնտեսական դիվերսիֆիկացիան, նորարարական մոտեցումները և կառուցվածքային բարեփոխումները շարունակաբար նպաստում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի կայուն զարգացմանը։ Այսօր Հայաստանում օտարերկրյա և տեղացի ներդրողների համար ստեղծված են բազմաթիվ հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արտադրության և այլ ոլորտներում ներդրումներ կատարելու համար։
Կարծիքներ
Մեր ծառայությունների շրջանակը
Եթե հետաքրքրված եք Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով, ապա մենք պատրաստ ենք տրամադրել այն ուղղորդումն ու աջակցությունը, որն անհրաժեշտ է հաջողելու համար: Մեր թիմը տրամադրում է.
01
Տեղեկատվություն և խորհրդատվություն
Մենք պատրաստ ենք ձեզ տրամադրել ՀՀ տնտեսության զարգացման ներուժ ունեցող ոլորտների, շուկայի միտումների և ներդրումային հնարավորությունների մասին համապարփակ և հուսալի տեղեկատվություն, ինչը կօգնի ձեզ ավելի լավ պատկերացում կազմել Հայաստանում առկա բիզնես հնարավորությունների մասին:
02
Համակարգում և աջակցություն
Մենք կօգնենք ձեզ կապ հաստատել Հայաստանում համապատասխան գործընկերների, այդ թվում՝ պետական հաստատությունների, ոլորտի փորձագետների, տեղի բիզնես շրջանակների և մասնագիտական ծառայություններ մատուցող կառույցների հետ: Փոխադարձ կապերի ապահովումը կարող է օգնել ձեզ ճիշտ կողմնորոշվել տեղական բիզնես միջավայրում և հաստատել արդյունավետ գործընկերային կապեր:
03
Կամրջում
Մենք կաջակցենք ձեզ Հայաստանում համապատասխան ներդրումային հնարավորություններ բացահայտելու հարցում: Հաշվի առնելով ձեր առաջնահերթությունները՝ մենք կապ կապահովենք ձեր նախընտրություններին համապատասխանող նախագծերի և բիզնեսների հետ: Մեր նպատակն է կամրջել ներդրողների և ճիշտ հնարավորությունների միջև առկա բացը:
04
Հետներդրումային սպասարկում
Մենք կշարունակենք մշտադիտարկել Հայաստանում գործող ձեր ներդրումային ծրագրերը՝ պարբերաբար տեղեկացնելով շուկայի միտումների, կարգավորումների փոփոխությունների և ոլորտի զարգացումների մասին: Մեր թիմը մշտական կապի մեջ կմնա ձեզ հետ՝ լուծելու ցանկացած խնդիր, որը կարող է առաջանալ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում և կառաջարկի լուծումներ՝ ձեր ներդրումային ծրագրերի շարունակական հաջողությունն ապահովելու նպատակով:
Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ: