jpeg-optimizer_pexels-michelange111

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ և Հեռահաղորդակցություն

Ընդհանուր բնութագիր

Ներդրումային նախադրյալներ

Խոստումնալից ոլորտներ

Հիմնական փաստեր

Հրապարակումներ

Ընդհանուր բնութագիր

Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին տարիներին զգալի աճ ու զարգացում է ապրում։ Երկիրը դարձել է գրավիչ վայր տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների համար՝ շնորհիվ իր բարենպաստ բիզնես միջավայրի, փորձառու աշխատուժի և կառավարության կողմից տրամադրվող արտոնությունների:

Ներդրումային նախադրյալներ

01

Կայուն աճի տեմպեր

ՏՏ ոլորտը դարձել է Հայաստանի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ տարեկան 41․4% աճով։

02

Տեխնոլոգիական հաբեր

Հայաստանում կան մի քանի տեխնոլոգիական հաբեր և ինովացիոն կենտրոններ, և երկրում տեղ են գտել 1 մլրդ դոլար կամ ավելի ընթացիկ գնահատմամբ մասնավոր ՏՏ ստարտափներ:

03

Փորձառու աշխատուժ

Հայաստանն ունի ՏՏ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ բանակ, որը մշտապես համալրվում է տեղի համալսարանների կողմից տրամադրվող որակյալ կրթական ծրագրերի շնորհիվ։

04

Ստարտափներ և նորարարություն

Հայաստանն ունի կենսունակ ստարտափ էկոհամակարգ, որտեղ վերջին տարիներին ի հայտ են գալիս բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ստարտափներ և ձեռնարկություններ:

05

Կառավարության աջակցություն

ՀՀ կառավարությունը պետական խթանների և աջակցության ծրագրերի միջոցով ակտիվորեն նպաստում է ոլորտի զարգացմանը։

06

Միջազգային ճանաչում

Հայկական ՏՏ ընկերությունները և մասնագետները միջազգային ճանաչում են ձեռք բերել իրենց փորձի և նորարար լուծումների շնորհիվ:

Խոստումնալից ոլորտներ

Ծրագրային ապահովում

Ոլորտի հայաստանյան ընկերությունները մեծ համբավ ունեն։ Շատ ընկերություններ մասնագիտացած են անհատական ծրագրային լուծումների, բջջային հավելվածների և առցանց առևտրի ծրագրային ապահովման մշակման մեջ:

EnterpriseArmenia_Investment_ITC_Expand_Software-Development
Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում

Հայաստանն առաջընթաց է գրանցել AI և ML ոլորտում. երկրում կան տաղանդավոր տվյալագետներ, հետազոտողներ և ինժեներներ, որոնք ակտիվ աշխատում են ժամանակակից AI տեխնոլոգիաների զարգացման վրա:

EnterpriseArmenia_Investment_ITC_Expand_ArtificialIntelligence
Կիբերանվտանգություն

Տեխնոլոգիական զարգացման պայմաններում մեծ կարևորություն է տրվում կիբերանվտանգությանը, ինչը հանգեցրել է տվյալ ոլորտում ընկերությունների թվի աճին։

EnterpriseArmenia_Investment_ITC_Expand_Cybersecurity
Ֆինանսական տեխնոլոգիաներ

Երկրում բացվել են նորարար ֆինանսատեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առցանց բանկինգը, թվային վճարային լուծումները և բլոկչեյն տեխնոլոգիաները:

EnterpriseArmenia_Investment_ITC_Expand_Fintech
Համակարգչային խաղեր և անիմացիա

Հայաստանում սրընթաց զարգացում է ապրում համակարգչային խաղերի և անիմացիայի արդյունաբերությունը։ Տեղի փորձառու մասնագետները ներգրավված են միջազգային հաջողված մի շարք նախագծերի մեջ։

EnterpriseArmenia_Investment_ITC_Expand_GamingAnimation

Հիմնական փաստեր

41․4%

տարեկան աճ

$ 1 bln

ՏՀՏ-ի արդյունքը

41,386

մարդ ՏՀՏ-ում

Ազատ տնտեսական գոտիներ

Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծված է բիզնես գործունեությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ, և գործում են պարզեցված ընթացակարգեր։

Հրապարակումներ
IT Sector 2024_cover

Ոլորտային ուղեցույց

Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային ուղեցույց 2024

Դիտել