Փոփոխություններ «ՀՀ-ում ջերմատնային տնտ. զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու» մասին

➽ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ:
Որոշմամբ շահառուներին թույլ է տրվում ինքնուրույն ձեռք բերել ջերմատների կառուցման ու մոնտաժման միջոցները, իսկ աշխատանքներն իրականացվում են մեկ կապալառուի միջոցով (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը կարող է ներգրավել ենթակապալառուներ։ Հավասար պայմաններ ապահովելու նպատակով, նախագծին տրվում է հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև 2024թ. հուլիսի 26-ից հետո սկսված հարաբերությունների վրա՝ վարկային պայմանագրերում համապատասխան փոփոխությունների դեպքում։ Լրացմամբ սահմանվում է, որ սուբսիդավորման ամենամսյա հայտերում ներառվում են միայն նախորդ ամսվա ընթացքում հաշվարկված և այդ ամսվանից սկսած նոր շահառուների սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքները։
Ավելին` հղումով:
Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Դուք գործեք առավել արդյունավետ:
Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել`
(011) 208105