Հայաստանն ու ԱՄԷ-ն ամրապնդում են ներդրումային համագործակցությունը

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմադ Շարիֆ Ալ-Մուլլայի հետ՝ քննարկելու Հայաստան-ԱՄԷ ներդրումային համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Գոհար Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականության շրջանակը և առանձնացրել առաջնահերթ ոլորտները, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, տուրիզմը, գյուղատնտեսությունը և սննդի վերամշակումը։ Կողմերը կարևորել են համագործակցության խորացման անհրաժեշտությունը և քննարկել համատեղ նախաձեռնությունների մեկնարկի հեռանկարները։
Ընդգծելով Պարսից ծոցի երկրների ռազմավարական դերը՝ որպես օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական աղբյուր, Գոհար Աբաջյանը վերահաստատել է ԱՄԷ ներդրողներին Հայաստանի շուկայի ուսումնասիրության և խոստումնալից ծրագրերի իրականացմանը աջակցելու «Էնթերփրայզ Արմենիա»-ի պատրաստակամությունը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ը ձգտում է ամրապնդել միջազգային գործընկերությունները և երկրի դիրքավորել որպես ներդրումային մրցունակ ուղղություն: