Չինաստանի հետ նոր հնարավորությունների զարգացման ուղիներում

ՏեղականՄիջազգային
WhatsApp Image 2025-02-26 at 20
28.02.20252 րոպե կարդալ

Փետրվարին Enterprise Armenia-ն մասնակցեց Չինաստանում կայացած CINEVE 2025 (China International New Energy Vehicle Technology, Parts, and Services Exhibition) ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային միջավայրը և ընդգծելով երկրի ռազմավարական դիրքը, բարձրակարգ մասնագիտական ներուժը և ավտոմոբիլային ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Միջոցառումը համախմբել էր շուրջ 900 ցուցադրող ընկերություն, 2,000 նորարարական արտադրանք և ոլորտի խոշորագույն խաղացողներին՝ ներկայացնելու նոր էներգետիկ տրանսպորտային միջոցների (NEV) ոլորտի նորագույն ձեռքբերումները։

Enterprise Armenia-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Արմեն Դերոյանը, ներկա գտնվելով ցուցահանդեսին, ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը՝ շեշտադրելով բիզնեսի համար նպաստավոր պայմանները, բարձրակարգ մասնագիտական ներուժը և ռազմավարական աշխարհագրական դիրքը։ Նա առանձնահատուկ ընդգծեց ավտոմոբիլային և նոր էներգետիկ մեքենաների (NEV) ոլորտներում համագործակցության հնարավորությունները, որոնք ներդաշնակ են կանաչ էներգիայի և նորարարական տեխնոլոգիաների միջազգային միտումներին։

Պաշտոնական հանդիպումների շրջանակում Արմեն Դերոյանը բանակցություններ վարեց Չինաստանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկելով Հայաստանում ներդրումային նախագծերի հնարավորությունները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և ՀՀ դեսպանության առևտրական կցորդի հետ միասին նա ներկայացրեց Հայաստանը որպես հուսալի և հեռանկարային ներդրումային ուղղություն չինացի ներդրողների համար։

Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը համաժողովում ամրապնդեց երկրի դիրքերը որպես աճող ներդրումային հարթակ, խթանեց նոր համագործակցությունների ձևավորմանը և բարձրացրեց Հայաստանի տեսանելիությունն ավտոմոբիլային և NEV ոլորտներում։ Առաջիկայում նախատեսվում են հետագա հանդիպումներ՝ կոնկրետ ներդրումային նախագծերի և գործընկերությունների շուրջ բանակցությունների խորացման նպատակով։


 

Պատկերասրահ

WhatsApp Image 2025-02-26 at 20
WhatsApp Image 2025-02-26 at 20