Հասանելի է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերի մասին» նախագիծը

➽ Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հասանելի է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նպատակն է ենթաօրենսդրական ակտերով սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարգերը` ըստ աջակցության տեսակի, պետական աջակցության տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները, բողոքարկման և այլ հարաբերություններ: Մասնավորապես, որոշման հավելվածներով սահմանվում է աշխատանքային միգրանտների, նոր աշխատողներ ներգրավելու, կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգերը:
Ավելին` https://www.e-draft.am/projects/8384/about
Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Դուք գործեք առավել արդյունավետ:
Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել`
(011) 208105