Հյուրընկալության նոր մակարդակ. «Wyndham Grand Tsaghkadzor»-ը՝ Հայաստանի ներդրումային ներուժի վառ օրի

Դեկտեմբերի 12-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Սիմոնյանը մասնակցել է «Wyndham Grand Tsakhkadzor» լյուքս դասի հյուրանոցի կոչման շնորհման արարողությանը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակում հետևողական աշխատանքներ է իրականացնում «Green Residential Park» ընկերության հետ, որը հանդիսանում է հյուրանոցային բիզնեսի համաշխարհային առաջատար բրենդի՝ «Wyndham Hotels and Resorts»-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի անունից Գառնիկ Սիմոնյանը շնորհավորել է գործընկերներին՝ նշելով. «Այս ձեռքբերումը Հայաստանի հյուրընկալության ոլորտում ներդրումների ներուժի վառ օրինակ է։ Նման ներդրումային նախագծերը ոչ միայն բերում են գլոբալ չափանիշներ մեր երկիր, այլև ստեղծում կայուն զարգացման և տնտեսական աճի նոր հնարավորություններ։ «Wyndham Grand Tsakhkadzor»-ը միաժամանակ վկայում է հետներդրումային սպասարկման ծառայությունների շրջանակում տրամադրվող համակողմանի աջակցության արդյունավետությունը»։
Նշենք, որ ընկերությունը պլանավորում է կառուցել չորս հյուրանոց Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Սևանում։