Հայաստանի մարզերի հզորացումը՝ տեխնոլոգիաների միջոցով

ՏեղականՄիջազգային
high-tech 7 regions
24.07.20253 րոպե կարդալ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Armenian Code Academy-ն հայտարարում են «Քո ուղին դեպի ՏՏ» անվճար կրթական փոխակերպող ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի Հայաստանի նոր սերնդի տաղանդների համար բացել դռները դեպի թվային տնտեսություն:

Այս նախաձեռնությունը «Մասսայական ուսուցում» բաղադրիչի մի մասն է, որն իրականացնում է «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը և ուղղված է մարզերում ապագային հմտությունների հասանելիության ուժեղացմանը։

Շիրակի և Լոռու մարզերից ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում՝ ավագ դպրոցի և համալսարանի ուսանողներ, ինչպես նաև սկսնակ ՏՏ մասնագետներ, մասնակցելու են համալիր ուսուցման հետևյալ հիմնական ուղղություններով.

  • ծրագրավորման հիմունքներ,
  • UX/UI ձևավորում,
  • մեքենայական ուսուցում,
  • կիբերանվտանգություն և ֆիշինգի մասին իրազեկում,
  • առաջատար տեխնոլոգիաներ:

«Քո ուղին դեպի ՏՏ» ծրագիրը նպատակ ունի նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը` զինելով մասնակիցներին անհրաժեշտ գործիքներով և վստահությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն կողմնորոշվել Հայաստանի արագ զարգացող ՏՏ ոլորտում և կայացնել գիտակցված կարիերային որոշումներ։

Նայելով ապագային՝ «Մասսայական ուսուցում» նախաձեռնությունը նախատեսում է 2025 թվականին ընդգրկել մինչև 700 մասնակից Հայաստանի 7 մարզերից:

Հայաստանը հանձնառու է կառուցել ավելի ուժեղ ու խելացի երկիր, որտեղ նորարարությունը սահմաններ չունի, իսկ հնարավորությունները հասնում են յուրաքանչյուր անկյուն։