EastCham Finland. Բիզնես նոր հնարավորություններ

ՏեղականՄիջազգային
Satenik
17.03.20251 րոպե կարդալ

Enterprise Armenia x EastCham Finland: Բիզնես նոր հնարավորություններ 

Վերջերս «Էնթերփրայզ Արմենիա»-ն մասնակցելով EastCham Finland վեբինարին ֆիննական ընկերություններին ներկայացրել է Հայաստանի դինամիկ բիզնես միջավայրը: 

Վեբինարի հիմնական բանախոսների թվում էին Շվեդիայում Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին քարտուղար Հայարփի Դրմեյանը, ով հանդես եկավ բացման խոսքով, և Հայաստնում Շվեդիայի թագավորության, համատեղությամբ Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենը, ով ներկայացրեց Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացումների հիմնական ուղղությունները։

Գործնական կապեր հաստատելու փորձով կիսվեցին Տատյանա ԿուլմանըValio Oy-ի վաճառքների մենեջերը, ով խոսեց Հայաստանում բիզնես գործունեության վերաբերյալ իր փորձի մասին, և Աբգար ՄարգարյանըHAYAS Oy-ի գլխավոր գործադիր տնօրենը, ով ներկայացրեց Հայաստանի շուկայի ներուժը և ֆիննական ընկերությունների համար լոգիստիկայի գործնական ասպեկտները։

Սաթենիկ Ադամյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր, իր ելույթում ներկայացրեց Հայաստանի տնտեսական հեռանկարները, ներդրումային միջավայրը և բիզնես պայմանները։

«Էնթերփրայզ Արմենիա»-ն շարունակելու է ամրապնդել ներդրումային կապերը և խթանել տնտեսական համագործակցությունը։