«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը` «Yerevan International Hospitality Forum 2024»-ի խոսնակ

Տեղական
IMG_1116 (2)
17.12.20241 րոպե կարդալ

«Yerevan International Hospitality Forum 2024»-ը շարունակվում է՝ հանդես գալով որպես Հայաստանի հյուրընկալության ոլորտի աճող ներուժի շուրջ կարևոր քննարկումների հարթակ։
Համաժողովի շրջանակում «Հայաստանի հյուրանոցային շուկան. հիմնական մարտահրավերներն ու զարգացման ուղիները» պանելային քննարկման ընթացքում որպես խոսնակ հանդես եկավ «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Նա ներկայացրեց ներդրումների աջակցման կենտրոնի` «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից մատուցվող ծառայությունները՝ նշելով վիճակագրական տվյալներ. «Մեր գործունեության ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք հյուրընկալության ոլորտի տեղական և օտարերկրյա բազմաթիվ ընկերությունների հետ, իսկ հետներդրումային սպասարկման շրջանակում աշխատել 14 օտարերկրյա կապիտալով և միջազգային բրենդ հանդիսացող ընկերությունների հետ` նպաստելով Հայաստանում նրանց սահուն գործունեությանը։ Նշված 14 ընկերությունները Հայաստանում ստեղծել են շուրջ 1000 աշխատատեղ։ Մեր գործունեության արդյունքում զբոսաշրջության ոլորտում մեկնարկել է 10 ներդրումային ծրագիր, որի նախատեսվող ներդրման ծավալը կազմում է մոտ 520 միլիոն ԱՄՆ դոլար։ Ներկայումս մենք ուղեկցում ենք ոլորտի շուրջ 20 ներդրումային ծրագիր»:
Պանելային քննարկումից առաջ «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդումների խթանման մենեջեր Աննա Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային գրավչության մասին շնորհանդեսով` ընդգծելով Հայաստանի եզակի հնարավորությունները՝ ռազմավարական դիրքից և հարուստ մշակութային ժառանգությունից մինչև պետական աջակցություն և դինամիկ բիզնես էկոհամակարգ։