ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել «Գիտական հետազոտությունների» որոշման մեջ

Տեղական
Enterprise_News_Cover – 16
06.03.20251 րոպե կարդալ

➽ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող  մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշման մեջ:

Կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները.

  1. Շահառուների համար բարելավվել են հարկային արտոնություններից օգտվելու պայմանները: Մասնավորապես, սահմանվել է, որ տնտեսավարողները կարող են հայտերը ներկայացնել 2025 թվականի ապրիլի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ու որպեսզի գիտական հետազոտություններ և փորձարարական աշխատանքներ իրականացնող տնտեսավորող սուբյեկտները հնարավորություն ունենան օգտվել հարկային արտոնություններից 2025 թվականի հունվարի 1-ից, Որոշմամբ արտոնությունը տարածվում է նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո (աշխատանքի սկսելու օրվանից) ընկած հարաբերությունների վրա:
  2. Սահմանվում է նաև, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կազմը պետք է լինի ավելի փոքր` առնվազն 6 անդամից բաղկացած, որի նպատակն է բարձրացնել գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով հրավիրվող նիստերի արդյունավետությունը:
  3. Ուժը կորցրած են ճանաչվել հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետները (բացառությամբ առաջին անգամ ներկայացնելու ժամկետների՝ 2025 թ. ապրիլի 1-ից 30-ը), քանի որ մինչև հայտերի ներկայացման պահը սկսված աշխատանքների մասով կարգավորումները բացակայում են:

Ավելին` https://lnkd.in/d6FdR9Pn

Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Դուք գործեք առավել արդյունավետ:

Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել`

-  (011) 208105

- [email protected]