New draft decision on "Approving the Export Promotion Support Program
Տեղական

11.03.20251 րոպե կարդալ
Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հասանելի է «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում են կատարվել հետևյալ փոփոխությունները.
- օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար: Որոշման գործող տարբերակում օժանդակությունը պետք է տրամադրվի հունվարի 1-ից սկսած կատարված արտահանումների համար:
- որպես ներմուծվող պետություն նախատեսվում է նաև Կանադան:
- հանվել է արտահանողի նկատմամբ հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չլինելու դրույթը, քանի որ վարչական վարույթի հարուցման դեպքերը բազմաթիվ են և բազմապիսին, ընդհուպ՝ մինչև առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հաշվարկներ չներկայացնելու կամ տնտեսավարողի մոտ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով հարկի գումարի վճարման՝ թեկուզ մեկ օր ուշացումը։
- ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի շարքում առանձին նշված է տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ, այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու, հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ: Սակայն հարկ է նշել, որ, ըստ էության, փաստաթղթերի ցանկում արդեն իսկ նշված է ներմուծման հայտարարագրի պատճեն, որը ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղեկություն տրամադրում է։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել որոշման մեջ և վերոնշյալ տարբերակները դիտարկել որպես այլընտրանքային տարբերակներ։ Այսինքն, որոշման 10-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթուղթը դիտարկվելու է որպես նույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթի այլընտրանքային տարբերակ:
Ավելին` https://www.e-draft.am/projects/8399/about
Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Դուք գործեք առավել արդյունավետ:
Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել`
- (011) 208105
- [email protected]