Սննդի վերամշակում
Սննդի վերամշակում

 

 

Սննդի արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից մեկն է, որն ունի բարձրորակ վերամշակված սննդամթերքի արտադրության, առաջատար լոգիստիկ և բաշխման ծառայությունների վաղեմի ավանդույթ: Բարենպաստ կլիմայական պայմանները և բերրի հողը աշխարհում հայտնի գյուղատնտեսական տեսակների աճեցման լայն հնարավորություններ են ստեղծում: Հայկական քաղցր մուրաբաները, հյութերը, տոմատի մածուկը, բանջարեղենային մարինադները մեծ պահանջարկ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Բացառիկ համի հետ մեկտեղ՝ ընկույզի, թզի, հատապտղի և ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված այլ պահածոները խիստ սննդարար և առողջարար են:                         

Սննդամթերքի արտադրությունը վերամշակող արդյունաբերության հիմնական ենթաոլորտներից մեկն է՝ 39% մասնաբաժնով: 2018-2020 թվականների ընթացքում այս ենթաորոլտը 64% աճ է գրանցել: 2020 թվականին ագրոպարենային ապրանքների արտադրությունը մոտ 1 միլիարդ դոլար է կազմել: Ոլորտը առավելապես արտահանմանն է միտված: Վերջին հինգ տարիների ընթացքում հայկական վերամշակված սննդամթերքի արտահանումը էականորեն աճել է` տարեկան 15-20% տոկոսի չափով` բոլոր ենթաճյուղերի համար: 2020 թվականին վերամշակված սննդի արտահանումը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 22% -ը: 

Արտահանված վերամշակված սնունդ, միլիոն ԱՄՆ դոլար

Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են սննդի վերամշակման շուրջ 1660 ընկերություններ: Կա կաթի վերամշակման և կաթնամթերք արտադրող 187 ընկերություն: Կաթի վերամշակման ոլորտում պանրի արտադրությունը ամենամեծ մասն է կազմում: Հայաստանը արտադրում է ավելի քան 30 տեսակի պանիր և 80 տեսակի այլ կաթնամթերք և պաղպաղակներ:

Չնայած գործող ընկերությունների թիվը փոքր է, թեյի և սուրճի արտադրությունը սննդի արդյունաբերության արագ զարգացող ենթաճյուղերից մեկն է: Հայաստանը հարուստ է շրջաններով, որոնք հայտնի են լեռներում աճող բույսերի մեծ բազմազանությամբ: Այս ոլորտում նույնիսկ փոքր և միջին ձեռնարկությունները, ստարտափները կարող են հաջողել՝ անգամ փոքր ծավալի ներդրումների միջոցով:

Ծխախոտային արտադրանքի և ըմպելիքների ենթաճյուղերը մեծ չափով արտահանմանն են միտված: Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է գինու և կոնյակի արտադրությունը: Չնայած հայկական գինեգործությունը սկիզբ է առել հին ժամանակներից, արդյունաբերական գինեգործությունը երկրում սկսվել է միայն 1870-ական թվականներին: Կոնյակի արդյունաբերությունը ստեղծվել է 1887 թվականին: Տեղական արժեքավոր հումքի և նոր տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ՝ հայկական կոնյակները և գինիները միջազգային համտեսի միջոցառումներին արժանանում են մեդալների և մրցանակների: Ներկայումս երկիրը կոնյակ, գինիներ, միրգ ու բանջարեղեն և պանրի տեսականի է արտահանում ԱՊՀ և եվրոպական երկրներ, Մերձավոր Արևելք և Ամերիկա մայրցամաք: Հայկական արտադրանքի համբավն արդեն իսկ էական նախադրյալներ է ստեղծում խոշոր շուկաներ արտահանման համար:

 

ՀՀ ՍՆՆԴԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ 
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2022

Invest in Armenia's Food Processing 2022 Invest in Armenia's Food Processing 2022