Ընդհանուր տեղեկություններ
Ընդհանուր տեղեկություններ

 

 

Հայաստանը Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում տեղակայված եզակի պատմամշակութային ժառանգությամբ երկիր է: 

Հայերը Արևմտյան Ասիայի հնագույն ազգերից են: Հայկական առաջին՝ Ուրարտուի թագավորության հիմնադրումը թվագրվում է Ք.ա. 6-րդ դարով: Տիգրան Մեծ թագավորի օրոք (Ք.ա. 95-55թթ.) Մեծ Հայքի թագավորությունը եղել է Արևմտյան Ասիայի հզոր կայսրություն, որի սահմանները ընդգրկում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ձգվող տարածքները:  

Մ.թ. 301 թվականին Հայաստանը առաջինն աշխարհում հռչակեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնի Մայր Տաճարը, որը կառուցվել է մ.թ. 303 թվականին, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության  մեջ: 

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեով Հայաստանը պաշտոնապես հռչակվեց անկախ հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունն այսօր անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը: 2015 թվականից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, որը միասնական մաքսային տարածք է Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի միջև և հնարավորություն է ստեղծում անդամ պետությունների միջև ապրանքների և կապիտալի ազատ տեղաշարժի համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել Վրաստանի և ԱՊՀ անդամ պետություններից մեծ մասի հետ: Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակրգից» (GSP) Կանադայում, Ճապոնիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: 

Ուրույն դիրքի և բնակչության շնորհիվ՝ Հայաստանը կամրջի դեր է կատարում Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Երկիրն այսօր հասանելիություն ունի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող ԵԱՏՄ շուկային, որն առանձնանում է բացառիկ ռեսուրսներով և մշակութային բազմազանությամբ, և ինչը գործարար նոր գաղափարների իրագործման գերազանց հնարավորություններ է ստեղծում: 

____________________________

Պաշտոնական անվանում՝ Հայաստանի Հանրապետություն  

Կառավարման ձև՝ Խորհրդարանական հանրապետություն 

Պետության ղեկավար՝ Նախագահ

Կառավարության ղեկավար՝ Վարչապետ  

Բնակչություն՝ 2.9 միլիոն

Էթնիկ բնակչություն՝ 98.1% հայեր

Ազգային փոքրամասնություններ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ և այլն  

Տարածք՝ 29,743 քառ.կմ

Մարզերի քանակ՝ 10  

Մայրաքաղաք՝ Երևան   

Խոշոր քաղաքներ՝ Գյումրի, Վանաձոր 

Ազգային արժույթ՝ Հայկական դրամ 

Պետական լեզու՝ Հայերեն 

Լայնորեն կիրավող լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն 

Կրոն՝ Քրիստոնեություն (Հայ Առաքելական Եկեղեցի) 

Սփյուռք՝ շուրջ 8 միլիոն (ամենամեծ համայնքները ձևավորված են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում) 

Երկրի դոմեն՝ .am 

Աշխատուժ՝ 60.7%

Գրագիտության մակարդակ՝ 99% 

Ժամային գոտի՝ GMT +4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2022

Armenia Investment Guide 2022 Armenia Investment Guide 2022