Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ 
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2022

Invest in Armenia's IT 2022 Invest in Armenia's IT 2022 Guide_

Խորհրդային Միության տարիներին Հայաստանը արդյունաբերական հաշվիչ մեքենաների, էլեկտրոնիկայի, ծրագրային փաթեթների և կիսահաղորդիչների արտադրության կենտրոն էր:       

Հայաստանն այժմ ևս հաստատուն կերպով վերածվում է առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանային նոր հանգույցի` իր բարձրակարգ և մրցակցային աշխատուժի, ՀՆԱ-ում ոլորտի ունեցած մասնաբաժնի և ՏՀՏ ընկերությունների թվի անընդհատ աճի ու ընդհանուր շրջանառության ծավալների շնորհիվ: Այս բոլոր գործոնները 2000-ական թվականներից ի վեր ամուր հիմք ծառայեցին Հայաստանի համար՝ վերահաստատելու ազգային տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտի կարևոր նշանակությունը, ինչը իր հերթին նպաստեց ոլորտի թռիչքային աճին: 

2018 թվականի դրությամբ՝ Հայաստանում գործունեություն են ծավալել գրեթե 800 ՏՏ ընկերություններ, ներառյալ ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունները՝ 920 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր շրջանառության ծավալով: Գիտահետազոտական ոլորտում ներգրավված է 200 ընկերություն, որոնց 43%-ը արտադրում է սեփական արտադրանք: Հատկանշական է, որ այդ ընկերությունների 95 տոկոսը ստեղծվել է 2000 թվականից ի վեր, որից 150-ը` միայն 2018-ին: Ոլորտն ընդլայնվում է տարեկան 20 տոկոսով և ձգտում է հասնել մեկ միլիարդ դոլարի արտահանման նշագծին: Հայաստանն այսօր ապահովել է իր տեղը աշխարհի ՏՏ քարտեզի վրա, և այս ոլորտը վստահաբար տնտեսության լոկոմոտիվներից մեկն է լինելու:

ՏՀՏ ոլորտի ընդհանուր եկամուտները, մլն ԱՄՆ դոլար

Տեղական ընկերությունները արագ դուրս են գալիս միջազգային շուկա և հաջողությամբ մրցակցում: «PicsArt», «Teamable», «Krisp», «Codesignal», «Shadowmatic»՝ սրանք միայն մի քանիսն են այն մեծաքանակ հայկական սթարթափներից, որոնք հաջողել են միջազգային մակարդակով և լայն կիրառություն ստացել ողջ աշխարհում:   

Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը արտացոլվում է նաև միջազգային ինդեքսներում: Հայաստանը Համաշխարհային ինովացիոն ինդեքս 2020-ում Հայաստանը 132 երկրների շարքում զբաղեցնում է 69-րդ տեղը: 2019 թ. GII-ում ընդգրկված միջինից բարձր եկամտի 34 տնտեսությունների շարքում Հայաստանը ​​18-րդ տեղում է: Ցանցի հասանելիության ինդեքս 2021-ում Հայաստանը 130 երկրների շարքում 60-րդն է: Այս ամենը ստեղծում է հիանալի նախադրյալներ ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հետագա զարգացման համար:

Կառավարությունը նույնպես նպաստում է ոլորտի խթանմանը. այսպես՝ 30-ից պակաս աշխատողներ ունեցող ՏՏ սթարթափ ընկերությունները 23 տոկոսի փոխարեն վճարում են նվազեցված՝ 10 տոկոս եկամտային հարկ, ինչպես նաև ազատված են շահութահարկից: