Ներդրումային օրենսդրություն
Ներդրումային օրենսդրություն

Հայաստանի կառավարությունը հայտարարել և իրականացնում է բաց դռների քաղաքականություն, ինչը ենթադրում  է սահմանափակումների գրեթե իսպառ բացակայություն ներդրումային գործունեության համար: Զարգացող շուկա ունեցող երկրների շարքում Հայաստանը ամենաբաց ներդրումային ռեժիմ ունեցող պետություններից մեկն է: 

Ի թիվս բազմաթիվ առավելությունների, Հայաստանի իրավական դաշտը ապահովում է ռեզիդենտ իրավաբանական անձանց 100 տոկոս սեփականության իրավունք և հավասար վերաբերմունք. օտարերկրյա ընկերությունները օրենքի տեսանկյունից լիովին հավասար են հայկական կազմակերպություններին, գրեթե առկա չեն ոլորտային կամ աշխարհագրական սահմանափակումներ երկրի  ներսում գործունեության համար, ինչպես նաև ընձեռվում է հողի սեփականության հնարավորություն: Ավելին, արտարժույթի փոխանակումը և շահույթի վերադարձը անվճար են, և տրանսֆերտների կամ անձնակազմի հավաքագրման սահմանափակումներ չկան:

Ներդրումների համար Հայաստանի իրավական ռեժիմը բաց է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պաշտպանում է գույքի բոլոր տեսակները և ամրագրում, որ յուրաքանչյուր ոք կարող է իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել և տնօրինել օրինական ճանապարհով ձեռք բերված գույք: «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը սահմանում է այն պայմանները, որոնք թույլատրում են իրականացնել օտարերկրյա ներդրում: Օրենքի համաձայն՝ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները կարող են ծավալել ցանկացած տնտեսական գործունեություն, որը համապատասխանում է օրենքում նշված նպատակներին և խնդիրներին, սահմանափակված կամ արգելված չէ Հայաստանի օրենսդրությամբ կամ չի հակասում ազգային անվտանգության պահանջներին: 

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորման հիմնական սկզբունքներն ու դրանք կառավարելու ընդհանուր դրույթները, ներառյալ մուտքի կանոնները և ստեղծման ընթացակարգերը, ներդրումների պաշտպանության երաշխիքներն ու արտոնությունները, մասնավորապես՝ 

Հայաստանը կնքել է «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» 43 երկկողմ համաձայնագրեր: Ի լրումն, Հայաստանը 7 պայմանագրի կողմ է՝ ներդրումային դրույթներով, և երկու տարածաշրջանային պայմանագրի կողմ՝ ներդրումային դրույթներով` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը և ԱՊՀ կոնվենցիան ներդրողի իրավունքների պաշտպանության մասին: Եթե առաջինը պարունակում է ներդրողի պաշտպանության հիմնարար դրույթներ և ներդրող-պետություն վեճերի կարգավորումներ, ապա երկրորդը ներառում է ներդրումների այնպիսի պաշտպանություն, որը կապված է ներքին օրենսդրության հետ և արբիտրաժի նկատմամբ ոչ պարտադիր պարտավորություններ: Հայաստանը նաև էներգետիկ խարտիայի պայմանագրի կողմ է, որը նախատեսում է ներդրողի համակողմանի պաշտպանություն և ներդրող-պետություն վեճերի կարգավորման մեխանիզմներ: 

«Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mineconomy.am/page/1704

Հայաստանում ներդրումներին և գործարարությանը առնչվող ընթացակարգերին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://armenia.eregulations.org/ :