Շահութահարկ
Հարկ վճարողները. Հայաստանում շահութահարկ վճարում են ռեզիդենտները (ՀՀ-ում հիմնադրված կազմակերպություններ) և ոչ ռեզիդենտները (օտարերկրյա պետություններում հիմնադրված կազմակերպություններ):
Հարկվող շահույթ. շահութահարկը հաշվարկվում է հարկվող շահույթի հիման վրա, որն իրենից ներկայացնում է ապրանքների, ծառայությունների, ակտիվների և այլ գույքի վաճառքից ստացված ընդհանուր եկամտի և օրենքով նշված նվազեցումների դրական տարբերությունը:
Շահութահարկի դրույքաչափը. հարկվող շահույթի 18%-ը:
Ավելացված արժեքի հարկ
ԱԱՀ վճարողները այն ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք ՀՀ տարածքում իրականացնում են տնտեսական գործունեություն և կատարում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
ԱԱՀ-ով հարկվող գործարքներ են.
- Ապրանքների մատակարարում՝ հատուցման դիմաց,
- Ծառայությունների մատուցում,
- «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծում,
- ԵԱՏՄ անդամ պետություններից ԵԱՏՄ արտադրանքի կարգավիճակով ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն:
ԱԱՀ-ի դրույքաչափը հարկվող շրջանառության 20% -ն է:
Շրջանառության հարկ
Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին իրավաբանական անձանց համար, և ԱԱՀ-ին` անհատ ձեռնարկատերերի համար:
Շրջանառության հարկ վճարողներ. շրջանառության հարկը կիրառվում է այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք ունեն նախորդ տարվա ապրանքների վաճառքից և ծառայությունների մատուցումից 115 միլիոն դրամը չգերազանցող եկամուտներ՝ որոշ բացառություններով:
Հարկվող օբյեկտ. հարկվող օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանի համար վաճառված ապրանքների և մատուցված ծառայությունների շրջանառությունն է և ստացված այլ եկամուտները: Հարկվող օբյեկտի որոշման համար եկամուտը ճանաչվում է հաշվեգրման մեթոդով:
Շրջանառության հարկի դրույքաչափերը.
Եկամտի տեսակ |
Դրույքաչափ |
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից |
5% |
Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ |
3.5% |
Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների օտարումից ստացվող եկամուտներ |
10% |
Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ |
10% |
Այլ գործունեությունից ստացվող եկամուտ |
5% |
Եկամտային հարկ
Հարկ վճարողներ. Հայաստանում եկամտային հարկ վճարում են ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր հարկային տարում սկսած կամ ավարտվող ցանկացած տասներկու ամսվա ընթացքում Հայաստանում անցկացրել են 183 օր կամ ավելի, կամ որոնց կենսական շահերը գտնվում են ՀՀ-ում (տուն, ընտանիք, գույք և բիզնես) ՝ անկախ քաղաքացիությունից:
Եկամտային հարկի հարկման օբյեկտը. ՀՀ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտը հարկվող եկամուտն է, որը ստացվել է Հայաստանում և Հայաստանից դուրս, իսկ ոչ ռեզիդենտները եկամտային հարկի պարտավորություն են ունենում բացառապես հայկական աղբյուրներից ստացված եկամուտների գծով:
Եկամտային հարկի դրույքաչափը.
2020թ. | Սկսած 2021թ. | Սկսած 2022թ. | Սկսած 2023թ. | |
Անհատական |
23% | 22% | 21% | 20% |
Ակցիզային հարկ
Հարկման օբյեկտ. ակցիզային հարկը վճարվում է ակցիզային հարկի ենթակա ապրանքների ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված այդպիսի ապրանքների իրացման համար: Ակցիզային հարկը կիրառվում է ալկոհոլային խմիչքների, ծխախոտային ապրանքների և նավթամթերքների նկատմամբ:
Ակցիզային հարկի դրույքաչափը. կախված է ապրանքներից
Գույքահարկ
Հարկման օբյեկտ. գույքահարկը հաշվարկվում և հավաքագրվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և վճարվում է տարեկան երկու անգամ՝ հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողերի մշտական օգտագործողների կողմից: Հողի արժեքը որոշելու համար օգտագործվում է հողային կադաստր (գնահատման համակարգ):