Մեր առաքելությունը

 

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի խնդիրն է նպաստել Հայաստանի տնտեսության երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործմանը:   

Մեր առաքելությունն է.  

 

Ինչպես ենք իրագործում
 

«Էնթերփրայզ Արմենիայի» ծառայությունները բազմակողմանի են, հուսալի և անվճար:   

Մեր գործունեությունը հիմնված է մեկ պատուհան սկզբունքի վրա և ներառում է աջակցություն ներդրումային ծրագրի իրականացման ողջ գործընթացը: Գործելով որպես կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և գործարար համայնքի միջև՝ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը տրամադրում է առաջնահերթ օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման բոլոր փուլերում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ՝ ապահովելու ներդրողի գոհունակությունը և ներդրումային ծրագրի իրականացման սահուն ընթացքը:    

Տեղեկատվության տրամադրում 
Ներդրումային օրենսդրության և կարգավորումների, բիզնես հնարավորությունների, ներդրումային փաթեթների վերաբերյալ։ 
Հստակեցում  
Ներդրումային ծրագրի իրականացման հավանական վայրի վերաբերյալ։ 
Խորհրդատվություն
Հողատարծքի ձեռքբերման, համաֆինանսավորման աղբյուրների, հավանական տեղացի գործընկերների վերաբերյալ։

 


Կապերի հաստատում
Մենք ապահովում ենք տեղական և միջազգային ընկերությունների, բիզնեսի աջակցման կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, ինչպես նաև բիզնեսի և կառավարության միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը։ 
Համադրում 
Գործարար այցերի և համաժողովների, B2B հանդիպումների նախապատրաստում և կազմակերպում։ 

 


Իմիջի ձևավորում 
Հայաստանի դիրքավորում և առաջմղում՝ որպես ներդրումների և գործարարությամբ զբաղվելու համար գրավիչ ուղղություն։ 
Մարքեթինգ 
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում Հայաստան։  
Իրազեկում 
Իրազեկման արշավների, ցուցադրությունների, գործարար առաքելությունների կազմակերպում և անցկացում։ 

 


Խնդիրների լուծում 
Անհապաղ արձագանք ներդրողի խնդիրներին։ 
Շահերի պաշտպանություն  
Վերաներդրումների համար նախադրյալների ստեղծում։ 
Գոհունակության ապահովում 
Հետներդրումային պատշաճ սպասարկում, ներդրողի կարիքների բավարարում։