Հայաստանի ներդրումային քարտեզ
Երևան
223 քկմ
Տարածք
1 106 300
Բնակչություն, 2024թ. հունվարի դրությամբ
306 511 դրամ
Միջին ամսական աշխատավարձ, 2023
500 600
Ընդհանուր աշխատուժ, 2023
Ամռանն առավելագույն ջերմաստիճանը միջինում կազմում է 30°C−33°C, իսկ ձմռանը՝ 1°C−3°C: Լեռնային գոտիներում ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 526 միլիմետր (մմ):
Երևանը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Արարատյան դաշտից հյուսիս-արևելք, երկրի կենտրոնական-արևմտյան մասում։
Հեռավորությունը Զվարթնոց միջազգային օդանավակայանից՝ 12,1 կմ
Անշարժ գույքի վարձակալության միջին արժեքը՝ 385 702 դրամ
Ներդրումային հնարավորություններ
Որպես Հայաստանի ամենամեծ տնտեսական կենտրոն՝ Երևանում առկա են ներդրումային բազմաթիվ հնարավորություններ, և արագ զարգանում են արտադրությունը, զբոսաշրջությունը և ծառայությունների մատուցման տարբեր ոլորտները:
Զբոսաշրջություն
Վերջին տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների ներհոսքն աճել է: Տարեցտարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան՝ վայելելու տեղի յուրահատուկ մշակույթն ու պատմությունը: 2024 թ․ Հայաստան է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
Հայաստանյան ՏՀՏ ոլորտը կտրուկ զարգացում է ապրում, իսկ բազմաթիվ տեղական ստարտափներ ձեռք են բերում միջազգային ճանաչում: Ներդրումների շահութաբերության տեսանկյունից առաջատար են ծրագրային ապահովման ծառայություններն ու տեխնոլոգիական ստարտափները:
Տեքստիլ և կարի արդյունաբերություն
Այսօր Հայաստանում տեքստիլ և կարի արդյունաբերությունը կենտրոնացած է տեղական և արտասահմանյան շուկաների համար բարձրորակ տեքստիլ արտադրանք ապահովելու վրա: 2018 թ․ մինչև 2024 թ․ տեքստիլ արդյունաբերությունն ունեցել է միջինում տարեկան 45,7% արտադրության աճ:
Հիմնական ոլորտներ
Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ: