Կյանքը Հայաստանում

Բացահայտեք Հայաստանն իր հարուստ պատմական ժառանգությամբ և ողջ մշակութային գրավչությամբ․ վայր, որտեղ միախառնվում են հնագույն ավանդույթներն ու նորարարական մոտեցումները։
Ունենալով 10 միլիոնանոց սփյուռք ամբողջ աշխարհում՝ Հայաստանը բաց է բոլոր ազգերի ու մշակույթների համար և պատրաստ է այցելուներ հյուրընկալել աշխարհի բոլոր անկյուններից։ Հայ ժողովուրդը մշտապես կրում և բարձր է պահում հյուրընկալության արժեքներն ու հին ավանդույթները, որոնք ոչ միայն խորապես արմատավորված են հայերի սրտերում, այլև ամրագրված են ազգային առաջադեմ օրենսդրությամբ: Հայաստանն առաջարկում է ինչպես ապրելու, այնպես էլ բիզնես վարելու պարզեցված գործընթացներ՝ ապահովելով համահավասար վերաբերմունք օտարերկրացիների և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Հայաստանում ապրելու առավելությունները

EnterpriseArmenia_LivingInArmenia-04

Հյուրընկալություն

Հայաստան առաջին անգամ ժամանելիս տարաբնակները և զբոսաշրջիկները միանգամից նկատում են տեղացիների ջերմ հյուրընկալությունն ու բարյացակամությունը։ Հայերը հայտնի են իրենց հյուրամեծարությամբ և օտարերկրացիների հետ իրենց մշակույթով կիսվելու պատրաստակամությամբ:

EnterpriseArmenia_LivingInArmenia-10

Սնունդ

Հայկական խոհանոցն իր 2000-ամյա խոհարարական ավանդույթներով անտարբեր չի թողնում այցելուներին։ Այն հայտնի է յուրահատուկ այնպիսի ճաշատեսակներով, ինչպիսիք են հարիսան, ղափաման, խորովածն ու գաթան։

EnterpriseArmenia_LivingInArmenia-06

Կլիմա

Պայմանավորված երկրի բարդ ռելիեֆով՝ Հայաստանն ունի բազմազան կլիմայական գոտիներ։ Ամառները հիմնականում առանձնանում են արևոտ և չոր եղանակով, իսկ ձմեռները ցրտաշունչ են և ձնառատ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում միջին ջերմաստիճանն ամռանը կազմում է 30-ից 33 °C, իսկ ձմռանը` 1-ից 3 °C:

EnterpriseArmenia_LivingInArmenia-07

Անվտանգություն

Հայաստանը համարվում է օտարերկրացիների համար աշխարհի 8-րդ ամենաապահով վայրերից մեկը, ինչն ամրագրված է նաև միջազգային վարկանիշներում (NUMBEO 2025): Բնակիչների և այցելուների համար անվտանգ միջավայրի պահպանմանն են նպաստում հանցավորության ցածր մակարդակն ու հանրային անվտանգության ապահովմանն ուղղված պետության հետևողական ջանքերը։

EnterpriseArmenia_LivingInArmenia-08

Կրթական համակարգ

Տարբեր երկրներից բազմաթիվ ուսանողներ գալիս են Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու և հետազոտական գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Հայաստանյան բուհերը տրամադրում են որակյալ ուսում և միջազգայնորեն ճանաչված գիտական աստիճաններ հասանելի կրթավճարներով։

EnterpriseArmenia_LivingInArmenia-09

Բնություն

Հայաստանյան բնությունը հիացնում է նմանը չունեցող բնապատկերներով ու տպավորիչ տեսարժան վայրերով։ Այցելուների կողմից ամենասիրված ուղղություններից են Գառնիի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան, Լոռու ձորը, «Դիլիջան» ազգային պարկը և Սևանա լիճը։

EnterpriseArmenia_LivingInArmenia-11

Հայոց լեզու

Հանդիսանալով հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ՝ հայերենը հնագույն լեզու է, որը չի ծագել որևէ այլ լեզվից։ 1700-ամյա հայոց այբուբենն աշխարհում ամենազարգացածներից է, իսկ պատմական ձեռագրերում կարելի է գտնել հայերեն տառերի յուրահատուկ ձևավորում, որը կոչվում է թռչնագիր (թռչնաձև տառեր):

Ցանկալի և հասանելի կենսակերպ

Enterprise_Gallery-min
Enterprise_Gallery – 2-min
Enterprise_Gallery – 3-min
Enterprise_Gallery – 6-min
Enterprise_Gallery – 4-min
Enterprise_Gallery – 5-min