23
Ընկերություն ոլորտում
Դեղագործություն
Ընդհանուր բնութագիր
Ներդրումային նախադրյալներ
Խոստումնալից ոլորտներ
Հրապարակումներ
Ընդհանուր բնութագիր
Հայաստանում դեղագործական շուկան կենսունակ և արագ զարգացող ոլորտ է: Հարաբերական աճի տեմպերով այս արդյունաբերությունը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել: Կարևորելով դեղագործության ոլորտի նշանակությունը՝ ՀՀ կառավարությունը 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում այն առանձնացրել է որպես զարգացման առաջնահերթ ոլորտներից մեկը, ինչն ընդգծում է Հայաստանում դեղագործական արդյունաբերության զարգացումը խթանելու կառավարության հանձնառությունը:
23
Ընկերություն ոլորտում
$170 մլն
Դեղագործական արտադրանքի ներմուծում (2023 թ.)
$22 մլն
Դեղագործական արտադրանքի արտահանում (2023 թ.)
Ներդրումային նախադրյալներ
01
Աճի ներուժ
Հայաստանի դեղագործական շուկան վերջին տարիներին զգալի աճ է գրանցել և ունի հետագա զարգացման հզոր ներուժ։
02
Պետական աջակցություն
Կարևորելով դեղագործական արդյունաբերությունը՝ ՀՀ կառավարությունը շարունակում է տրամադրել արտոնություններ ոլորտի զարգացման համար։
03
Աշխարհագրական դիրք
Հայաստանի աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելություններ է տալիս դեղագործական ընկերություններին։ Տեղի արտադրողները հասանելիություն ունեն դեպի տարածաշրջանային և միջազգային շուկաներ։
04
Հմուտ աշխատուժ
Հայաստանում աշխատուժը կրթված է և փորձառու, հատկապես բժշկության, դեղագործության և կենսագիտության ոլորտներում:
Հայաստանի տնտեսության դինամիկ աճող ճյուղերից է, որն ունի արտադրանքի աճող պահանջարկ և ներդրումային լայն հնարավորություններ։
Կլինիկական փորձարկումների շուկայի ծախսերի 70%-ը կապված է աշխատավարձերի հետ, և այս առումով Հայաստանն ունի մրցակցային առավելություններ, քանի որ այստեղ աշխատուժը ծախսարդյունավետ է:
Ոլորտն ունի գիտահետազոտական զարգացման մեծ հնարավորություններ, գիտական և մարդկային կապիտալի հարուստ ռեսուրսներ, որոնք կարող են մասնակցել գործընթացների ամբողջական ցիկլին: