Enterprise_Banner – 1-min

Աշխատուժ

Աշխատուժ

Գործազրկությունը Հայաստանում

Աշխատուժն ըստ տարիքային խմբերի

Կրթություն

Միջազգային կրթական հաստատությունները Հայաստանում

Աշխատուժ

Հայաստանը հայտնի է իր հմուտ աշխատուժով, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները և ճարտարագիտությունը: Երկրում գործող բուհերը և մասնագիտական հաստատությունները շարունակաբար որակյալ կադրեր են պատրաստում աշխատաշուկայի համար։

$688

Միջին ամսական աշխատավարձ

$200

Նվազագույն աշխատավարձ

Գործազրկությունը Հայաստանում
Աշխատուժն ըստ տարիքային խմբերի

Կրթություն

Հայաստանի կրթական հաստատություններում կարևորվում են բարձր որակի ապահովումը և ակադեմիական գերազանցությունը։ Համալսարաններն առաջարկում են տարբեր մասնագիտացումներով կրթական ծրագրերի լայն շրջանակ:

80,095

ԲՈՒՀ-երի ուսանողների թիվը (2023թ․)

11,500

Շրջանավարտների թիվը (2022թ․)

59

Գործող պետական և մասնավոր բուհեր

Միջազգային կրթական հաստատությունները Հայաստանում

Enterprise_Gallery – 9-min

Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA) հիմնադրվել է 1991թ.: Այն մասնավոր, անկախ համալսարան է, գործում է Երևանում և հավատարմագրված է WSCUC-ի կողմից: Դասընթացներն անցկացվում են հիմնականում անգլերենով և հայերենով։

Enterprise_Gallery – 8-min

Հայաստանում Ֆրանսիական համալսարան

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (UFAR) ֆրանսալեզու բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 2000 թ.: Դասընթացները հիմնականում անցկացվում են ֆրանսերենով և հայերենով, ինչը նաև նպաստում է երկրում ֆրանկոֆոն համայնքի զարգացմանը:

Enterprise_Gallery – 7-min

Հայ-ռուսական համալսարան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հիմնադրվել է 1997 թ. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված միջպետական համաձայնագրով: Իր գործունեության ավելի քան 25 տարիների ընթացքում համալսարանը դարձել է Հայաստանում առաջատար կրթական և գիտական կենտրոններից մեկը։

Enterprise_Gallery – 1-min

«UWC» Դիլիջանի քոլեջ

«UWC» Դիլիջանի քոլեջը հիմնադրվել է 2014 թ. և գործում է որպես միջազգային շուրջօրյա դպրոց։ Աշխարհում գործող 18 դպրոցների և քոլեջների շարքում այն 14-րդն է և միակը կովկասյան տարածաշրջանում։