202 000 զույգ
Կոշիկի արտադրություն
Ընդհանուր բնութագիր
Ներդրումային նախադրյալներ
Խոստումնալից ոլորտներ
Հագուստի հանրահայտ ապրանքանիշեր
Հրապարակումներ
Ընդհանուր բնութագիր
Հայաստանում տեքստիլ և կարի արտադրությունն ունի հարուստ պատմական ժառանգություն, որը մեզ է հասել միջնադարից․ հենց այդ ընթացքում երկիրը մեծ ճանաչում ձեռք բերեց մետաքսի արտադրության շնորհիվ: Մեր օրերում ոլորտը շարունակաբար զարգանում է, և միայն 2018-2024 թթ․ գրանցվել է 45.7% աճ։ Հայաստանում գործում են մի քանի փոքր և խոշոր ձեռնարկություններ, որոնք բարձրորակ հագուստ են արտադրում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար։
202 000 զույգ
Կոշիկի արտադրություն
$ 10,4 մլն
Կաշվի արտադրություն
3,4%
Հայաստանից արտահանման մեջ մասնաբաժինը
1,88%
Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ մասնաբաժինը
Ներդրումային նախադրյալներ
01
Փորձառու աշխատուժ
Հայաստանում աշխատուժի տեխնիկական գիտելիքը և ստեղծագործ մոտեցումն ապահովում են ոլորտի կայուն զարգացումը՝ ապահովելով բարձրորակ և նորաձև հագուստի արտադրություն։
02
Ծախսարդյունավետություն
Հայաստանում ռեսուրսների համեմատաբար մեծ ծախսարդյունավետությունը և բարենպաստ բիզնես միջավայրը ստեղծում են անհրաժեշտ բոլոր նախադրյալներն այս ոլորտում շահավետ ներդրումներ կատարելու համար։
03
Բարենպաստ աշխարհագրական դիրք
Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, և տեղի արտադրողներն ունեն արտոնյալ հասանելիություն դեպի տարածաշրջանային և միջազգային շուկաներ։
04
Ազատ առևտրի համաձայնագրեր
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և հանդիսանում է մի շարք ազատ առևտրի համաձայնագրերի կողմ, ինչի շնորհիվ հայկական տեքստիլ արտադրանքն անընդհատ ընդլայնում է իր արտահանման աշխարհագրությունը:
05
Աճող պահանջարկ
Բարձրորակ տեքստիլի պահանջարկն աճում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:
Հագուստի և նորաձևության ոլորտը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ամենախոշոր և զարգացած ուղղություններից մեկն է։
Հայաստանում տնային տեքստիլ արդյունաբերությունն առաջարկում է ներդրումային հնարավորությունների լայն շրջանակ։ Առանձնհատուկ ճանաչում են ձեռք բերել տեղական արտադրության անկողնային պարագաները, և սրբիչները:
Տեխնիկական տեքստիլը գնալով ավելի պահանջված է դառնում, և Հայաստանում այս ուղղությունը կայուն աճ է գրանցում՝ շնորհիվ նորարարական մոտեցումների:
Հայաստանում հասանելի են հումքի տարբեր տեսակներ, և համապատասխան ենթակառուցվածքներն ապահովում են մանվածքի և գործվածքի արտադրության աճը։
Հայաստանում կոշիկի արտադրությունը շարունակում է զարգանալ և կատարելագործվել, և ներդրումային արտոնություններն ու որակյալ նյութերի հասանելիությունը հնարավորություն են տալիս դուրս գալ արտաքին շուկաներ: