Ամրապնդելով բիզնես կապերը ԱՄԷ-ի հետ

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Գալյանը հյուրընկալել էր Դուբայի միջազգային պալատի պատվիրակությանը` ռազմավարական գործընկերության և արարողակարգի գծով տնօրեն Սումայա Ալ Շամսի գլխավորությամբ:
Հանդիպումը նվիրված էր 2025 թվականի հոկտեմբերին Դուբայի գործարար պատվիրակության այցի համագործակցությունների շրջանակի և կազմակերպչական մանրամասնությունների քննարկմանը: Այցի շրջանակում Հայաստան են ժամանելու Դուբայի առևտրի պալատի անդամ հանդիսացող ընկերությունները` «Էնթերփրայզ Արմենիան»-ի գլխավորությամբ ՀՀ գործարար միջավայրին և ներդրումային հնարավորություններին ծանոթացնելու:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Դուբայի միջազգային պալատի գործարարության խթանմանն ուղղված միջոցառումների համակարգող Ռանա Մուհամեդը, արարողակարգի և լոգիստիկայի գծով համակարգող Ղայե Ալ Շամսին և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանատան ներկայացուցիչ Մարիա Զալյանը: Ինչպես նաև, «Էնթերփրայզ Արմենիան»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության ղեկավար Լիլիթ Հարոյանը, և նույն վարչության մասնագետ Լիա Ապիկյանը: