International
Լևոն Օհանեսյանը` WAIPA-ի 28-րդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (WIC2024) հրավիրյալ բանախոս
«Էնթերփրայզ Արմնեիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը հանդես կգա որպես հիմնական բանախոս 2024 թվականի նոյեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում կայանալիք Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 28-րդ համաշխարհային ներդրումային համաժողովին։
Լևոն Օհանեսյանը ելույթ կունենա «To Finish First, First You Have to Finish: Operational Excellence in IPAs for the Benefit of Our Investors» խորագրով քննարկման շրջանակում։
Քննարկման մյուս բանախոսներն են՝
- Աբհիշեկ Սաուրավ, տնտեսագիտության դոկտոր, վերլուծաբան, ֆինանսիստ, Համաշխարհային Բանկ
- Նատալիա Բեժան, գլխավոր տնօրեն, Invest Moldova Agency
- Դեմի Սինանան, գործադիր տնօրեն, Caribbean Export Development Agency
Ամսաթիվը՝ 2024թ. նոյեմբերի 27
ժամը՝ 12:30 - 13:15
Վայրը՝ Fairmont հյուրանոց, Էր-Ռիադ
Քննարկվող հիմնական թեմաներն են՝
- Ներդրումների խթանման գործակալությունների (IPA-ների) հիմնական գործառույթների արդյունավետ համակարգում
- Կառավարման նորարարական կառուցվածքներ` հանուն օպերացիոն գերազանցության
- Ագրեգատորների և մուլտիպլիկատորների դերը ներդրումային լիդերի գեներացման գործում
Բաց մի թողեք ոլորտի առաջատարներից արժեքավոր գիտելիքներ ստանալու և ներդրումային խթանման գերազանցության նոր ռազմավարություններ բացահայտելու հնարավորությունը։
Wed, Nov 27 - 12:30
Yerevan
Fairmont Hotel, Riyadh