Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով. նոր հնարավորություններ համագործակցության համար

Միջազգային
05
18.09.20233 րոպե կարդալ

Ս․թ․ սեպտեմբերի 18-ին «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի ջանքերով մեկնարկել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովը։ 

Համաժողովին ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ տկն Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին և «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

Վերջինս իր խոսքում շեշտել է, որ նման ձևաչափով անցկացվող հանդիպումները նպաստում են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական և ներդրումային կապերի ամրապնդմանը։ Լևոն Օհանեսյանը նաև անդրադարձել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու արտոնություններին։

Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։

Այնուհետև տեղի են ունեցել ներդրումային գծով B2B հանդիպումներ, որոնց ժամանակ հայկական ընկերությունների ներդրումային ծրագրերը ներկայացվել են ԱՄԷ ներդրողներին, որոնց հաջորդել են արտահանման և առևտրի գծով B2B հանդիպումներ։ Վերջիններիս շրջանակներում ներկայացվել են ԱՄԷ խոշոր կազմակերպությունները, ինչպես նաև հայ արտահանողներն ու ներմուծողները։

Պատկերասրահ

WhatsApp Image 2023-09-18 at 17
08 (2)
03
09
04
07 (2)
06
10
12
11
18
14
15
WhatsApp Image 2023-09-18 at 17
13