Մասնակցություն «Orion Summit 2023»-ին

Միջազգային
357510753_657093003125959_2132275937407603074_n
05.07.20233 րոպե կարդալ

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն ու ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը մասնակցել են ս․թ․ հունիսի 20-22-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անցկացված «Orion Summit 2023» ներդրումային գագաթնաժողովին։ Միջոցառումը միտված էր դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային ՏՏ հաբ և ներդրումների համար բարենպաստ ուղղություն, խթանել օտարերկրյա ներդրումները, ներկայացնել ոլորտի հաջողության պատմություններն ու ՏՏ ոլորտի խոստումնալից նախաձեռնությունները։

Միջոցառման շրջանակներում կայացել են առաջադեմ տեխնոլոգիաների, ներդրումային, տնտեսական, ֆինանսաբանկային թեմաներով և այլ մասնագիտական քննարկումներ։ Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք ներդրումային ֆոնդերի, ընտանեկան գրասենյակների և այլ ֆինանսական կառույցների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի էկոհամակարգի, ստարտափների զարգացման, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, գիտության, կրթության նոր ծրագրերի, մի շարք այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները: Միջոցառման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, և ներկայացվել է Հայաստանի ներդրումային դաշտի, ՏՏ ոլորտի գրավչությունների և գործարար հնարավորությունների վերաբերյալ շնորհանդես:

Պատկերասրահ

357432378_657093419792584_8336766868421413621_n
357510753_657093003125959_2132275937407603074_n
357818226_657094059792520_4531534590098238853_n
357415826_657092839792642_7415693091487364747_n
357537117_657093386459254_471203044954822228_n