Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված միջոցառում Աբու Դաբիում

Միջազգային
346270584_535985185409131_4974821122272312243_n-min
02.06.20233 րոպե կարդալ

Աբու Դաբիում ընթացող «Ամենամյա ներդրումային համաժողով 2023»-ի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից կազմակերպվել է Հայաստանի ներդրումային դաշտին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության ջանքերը, ինչպես նաև անդրադարձել «Էնթերփրայզ Արմենիայի» դերակատարմանը՝ դեպի Հայաստան նոր ներդրումներ ներգրավելու և ներդրումային ծրագրերի սահուն իրականացման գործընթացներում:

«Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Էդիկ Հարությունյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված շնորհանդես, որին հաջորդեց Հայաստանի արտահանման հնարավորությունները ներկայացնող տեսահոլովակի ցուցադրություն:

Հանդիպմանը ներկա էին ներդրողներ, գործարարներ, ներդրումների խրախուսման և միջազգային կառույցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Շնորհանդեսի միջոցով հանդիպման մասնակիցները ծանոթացան Հայաստանի ներդրումային դաշտին ու գործարար հնարավորություններին, օտարերկրյա ներդրողներին տրամադրվող պետական խթանների և արտոնությունների համակարգին, տնտեսության առանձին ճյուղերում ներդրումներ կատարելու առավելություններին :

Շնորհանդեսի առանցքային նպատակն էր օտարերկրյա գործարար համայնքի շրջանում բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ ներդրումային ուղղության մասին իրազեկվածությունը, հաստատել նոր կապեր օտարերկրյա ներդրողների և գործընկեր կառույցների հետ:

Պատկերասրահ

346270584_535985185409131_4974821122272312243_n-min
346315331_996119944637535_4564279427075345943_n-min
346084394_631483832216450_7265995670419187482_n-min
345926492_918443676061070_3133798596157471799_n-min
346068861_572815491626792_7659090926551520176_n-min