ՎԶԵԲ 33-րդ տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը Երևանում

Միջազգային
04
15.05.20242 րոպե կարդալ

Ս․թ․ մայիսի 14-16-ը կայացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Ազդեցության համատեղ գործադրում» խորագրով 33-րդ տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը, որն առաջին անգամ հյուրընկալվել էր Երևանում։

Ֆինանսական ոլորտի այս կարևորագույն միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել շուրջ 2000 մասնակիցների, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:

Համաժողովի շրջանակում մայիսի 15-ին կայացել է Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը, որտեղ բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն, որին հաջորդել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Էդիկ Հարությունյանի՝ Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված շնորհանդեսի ներկայացումը: 

Պանելային քննարկմանը որպես մոդերատոր իր խոսքով հանդես է եկել Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գլխավոր տնօրեն Պեգոր Փափազյանը, իսկ որպես բանախոսներ քննարկմանը ներկայացել են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Ժաննա Անդրեասյանը, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Moderna» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։

Նիստի ընթացքում, մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի ներդրումային միջավայրին և գործարար հնարավորություններին։


 

Պատկերասրահ

12123415
12123414
1212342
121234v
121234MN
121234