Ամրապնդելով հայ-աֆրիկյան գործարար կապերը

Օրերս «Էնթերփրայզ Արմենիա»-ն հյուրընկալել էր Աֆրիկյան առևտրի և արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Քեբուր Գեննային՝ քննարկելու ներդրումային հնարավորություններն ու ապագա համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը ներկայացրեց Հայաստանի դինամիկ ներդրումային միջավայրն ու կենտրոնի հանձնառությունը՝ նպաստելու միջազգային գործընկերությունների զարգացմանը։
Գոհար Գալյանը նշեց. «Հայաստանի ներդրումային միջավայրը եզակի հնարավորություններ է ընձեռում միջազգային համագործակցության համար, իսկ աֆրիկյան երկրների հետ կապերի ամրապնդումը մեծ ներուժ է ներկայացնում։ Երկկողմ կապերի խթանման միջոցով մենք նպատակ ունենք բացահայտելու փոխշահավետ աճի հնարավորությունները և ձևավորելու ամուր գործընկերություններ՝ ի շահ երկու տարածաշրջանների»։
Հայ-աֆրիկյան գործարար կապերի խթանման շուրջ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ձեռնարկելու քայլեր` երկկողմ գործարար հանդիպումներ և այցեր կազմակերպելու ուղղությամբ։