Սննդի Վերամշակում
Ընդհանուր բնութագիր
Ներդրումային նախադրյալներ
Խոստումնալից ոլորտներ
Սննդի արտադրության կառուցվածքը
Հրապարակումներ
Ընդհանուր բնութագիր
Հայաստանում սննդի վերամշակման արդյունաբերությունը տնտեսության արագ զարգացող ճյուղերից է և զգալի տեղ է զբաղեցնում երկրից արտահանվող ապրանքների շարքում։ 2023 թ. Հայաստանում սննդամթերքի արտահանումը աճել է 6․06 %-ով։ Սննդի վերամշակման ոլորտում ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ տրամադրելով հարկային արտոնություններ արտահանմանն ուղղված արտադրություն իրականացնող ընկերություններին: Այս միջոցառումները նպատակ ունեն խթանել ոլորտի աճն ու մրցունակությունը և ներգրավել ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումներ:
Ներդրումային նախադրյալներ
01
Հարուստ ավանդույթներ
Հայաստանն ունի բարձրորակ սննդամթերքի արտադրության հարուստ ավանդույթներ։ Ոլորտը մեծապես հենվում է տեղի ավանդական բաղադրատոմսերի և որակի բարձր չափանիշների պահպանման վրա:
02
Պահանջարկի աճ
Հայկական վերամշակված սննդի պահանջարկը շարունակում է աճել այն շուկաներում, որտեղ երկիրն ունի արտահանման անխոչընդոտ կամ արտոնյալ հասանելիություն։
03
Հմուտ աշխատուժ
Հայաստանն ունի կրթված աշխատուժ, որը կենտրոնացած է գիտության և տեխնոլոգիաների վրա:
04
Զարգացած լոգիստիկ/մատակարարման շղթաներ
Երկրում առկա են կայուն մատակարարման շղթաներ և լոգիստիկ ծառայություններ, որոնք ապահովում են հայկական արտադրանքի արտահանումն ու նպաստում ոլորտի աճին:
05
Առատ հումք
Հայաստանը հարուստ է գյուղատնտեսական ռեսուրսներով, այդ թվում՝ բերրի հողով, մաքուր ջրով և բարենպաստ կլիմայով, ինչն ապահովում է առատ գյուղատնտեսական հումք սննդի վերամշակման համար:
Խոստումնալից ոլորտներ
Մրգերի և բանջարեղենի վերամշակում
Հայաստանը հայտնի է իր բարձրորակ մրգերով և բանջարեղենով, և դրանց վերամշակումը զգալի տեղ է զբաղեցնում սննդի վերամշակման ոլորտում:
Կաթնամթերքի վերամշակում
Հայաստանի կաթնամթերքի արդյունաբերության երկարամյա փորձը փոխկապակցված է երկրի գյուղատնտեսական ավանդույթների հետ: Կաթնամթերքի արտադրությունը մեծ տեղ է զբաղեցնում Հայաստանի սննդի վերամշակման ոլորտում:
Մսի վերամշակում
Հայաստանում զարգացած է բարձրորակ մսամթերքի արտադրությունը։ Երշիկեղենի, խոզապուխտի և ծխեցված մսի արտադրությունը Հայաստանի սննդի վերամշակման արդյունաբերության մեջ զարգացող ենթաճյուղեր են: