Business-Registration

Մեր ծառայությունները

Ընդհանուր բնութագիր

Մենք իրականացնում ենք

Ներդրումների ներգրավում

Ներդրումների խթանում

Հետներդրումային սպասարկման ծառայություն

Աջակցության շրջանակ

Ճանապարհային քարտեզ

Ընդհանուր բնութագիր

Եթե Դուք ցանկանում եք ներդրումներ կատարել Հայաստանի արագ զարգացոող տնտեսության մեջ կամ ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ապա մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ համապարփակ աջակցություն: Ներդրումային ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում մեր թիմն իրեն հասանելի գործիքակազմով կուղղորդի Ձեզ և կապահովի Ձեր բիզնես նախաձեռնությունների հաջողությունը։

Մենք իրականացնում ենք

Կոնսյերժինգ

Տեղեկատվության տրամադրում

Հայաստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ համապարփակ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում։

Խորհրդատվություն

Ներդրողներին շուրջօրյա խորհրդատվության տրամադրում գործող օրենքների և ընթացակարգերի, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների և ներդրումային նախագծերի վերաբերյալ:

Ուղղորդում

Գործարար այցերի նախապատրաստում և ներդրողների ուղղորդում ներդրումային ծրագրի իրականացման ողջ գործընթացում:

Կամրջում

Ինստիտուցիոնալ համագործակցություն

Տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատում, համատեղ գործարար միջոցառումների իրականացում, դիվանագիտական առաքելությունների հետ կապի պահպանում և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում:

Ներկայացուցչություն

Պոտենցիալ ներդրողների բացահայտում, նրանց ուղղորդում դեպի Հայաստան, ներդրումային ծրագրերի խթանում, գործընկերային հարաբերությունների հաստատում, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, գործարար ցանցին հասանելիության ապահովում։

Կապի հաստատում

Պետական մարմինների հետ կապի հաստատում, բիզնես ֆորումների և B2B հանդիպումների կազմակերպում։

Առաջմղում

Իմիջի կառուցում

Հայաստանի ներդրումային դաշտի և բիզնես հնարավորությունների առաջմղում, ինչպես նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի մասին իրազեկվածության բարձրացում:

Արտագնա քարոզարշավներ

Արտագնա քարոզարշավների և բիզնես միջոցառումների կազմակերպում, գործարար պատվիրակությունների հյուրընկալում։

Ներդրումների ներգրավում

«Էնթերփրայզ Արմենիա»-ն առանցքային դեր է կատարում Հայաստանում ներդրումների խթանման հարցում՝ հենվելով երկրի տնտեսության զարգացող ճյուղերի վրա, որոնք ունեն ներդրումային մեծ հնարավորություններ և մրցակցային առավելություններ։ Մենք գործադրում ենք հնարավոր բոլոր ջանքերը․

01

դիրքավորելու Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն՝ միջազգային գործարար շրջանակներին ներկայացնելով երկրում գործող ներդրումային միջավայրը և գործարարությամբ զբաղվելու առավելությունները,

02

բարձրացնելու Հայաստանում առկա ներդրումային և բիզնես հնարավորությունների մասին իրազեկվածությունը,

03

զարգացնելու և համակարգելու ինստիտուցիոնալ համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների և բիզնեսի աջակցման գրասենյակների հետ ամբողջ աշխարհում,

04

փոխակերպելու ռեակտիվ սպասարկման ծառայությունները պրոակտիվ ներգրավմամբ,

05

օտարերկրյա ներդրողներին տրամադրելու Հայաստանի ներդրումային օրենսդրության, գործող ընթացակարգերի պետական խթանների, համաֆինանսավորման աղբյուրների և գործընկերների վերաբերյալ ճշգրիտ խորհրդատվություն,

06

գործարկելու և ընդլայնելու «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչների ցանցն արտերկրում, միավորելու հայկական սփյուռքի մասնագիտական ներուժն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար,

07

բարձրացնելու «Էնթերփրայզ Արմենիա»-ի և նրա դերի մասին իրազեկվածությունը։

Ներդրումների խթանում

«Էնթերփրայզ Արմենիա»-ն աջակցություն է տրամադրում ներդրողներին գաղափարի ձևավորման փուլից մինչև ծրագրի իրականացումը՝ ուղեկցելով նրանց ներդրումային ծրագրերը և նախաձեռնությունները «մեկ պատուհան» սկզբունքով: Ներդրումային ծրագրերի ուղեկցման ծառայության նպատակն է՝ պարզեցնել ներդրումային գործընթացները, նվազագույնի հասցնել բյուրոկրատական խոչընդոտները, պաշտպանել ներդրողների շահերը, ապահովել ծրագրի հաջող իրականացումը և բարձրացնել ներդրողների գոհունակությունը: Այս ծառայության շահառու են օտարերկրյա և տեղական ներդրումային ծրագրերը:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄ.

01

Ներդրումային ծրագրերի սահուն մեկնարկ

Թեժ գծի, էլեկտրոնային փոստի կամ գործնական հանդիպումների միջոցով համապարփակ խորհրդատվությունների տրամադրում ներդրումային հնարավորությունների, իրավական դաշտի, ֆինանսական աջակցության ծրագրերի, պետության կողմից տրամադրվող խթանների վերաբերյալ:

02

Ներդրումային ծրագրերի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտում

Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների վերհանում և դրանց արագ կարգավորում, խոչընդոտների հաղթահարման ճանապարհային քարտեզի մշակում։

03

Պետության և մասնավոր հատվածի միջև հաղորդակցության ապահովում

Պետական համապատասխան մարմինների հետ կապի հաստատում, շահառուների միջև քննարկումների կազմակերպում և խնդիրների հնարավոր լուծումների առաջարկում և իրականացում։

Հետներդրումային սպասարկման ծառայություն

Հաշվի առնելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների նշանակությունը և դրանց սահուն իրացման կարևորությունը՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ն գործարկել է «Հետներդրումային աջակցության» համապարփակ ծառայությունը, որը նպատակ ունի խթանել ամուր կապերն օտարերկրյա ներդրողների համայնքի հետ և վերացնել ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն:

«Հետներդրումային աջակցության» ծառայությունը կենտրոնանում է երեք հիմնական նպատակների վրա.

image

Խնդիրների լուծում. բացահայտել և վերլուծել այն խնդիրները, որոնց կարող են բախվել ներդրողները, մշակել և գործարկել խոչընդոտների հաղթահարման ճանապարհային քարտեզ և դրա հիման վրա պատասխանատու գերատեսչություններին ներկայացնել առաջարկներ

image

Գոհունակության բարձրացում. հետներդրումային փուլում արագ արձագանքի ապահովում և ներդրողների նախագծերի ուղեկցում

image

Աջակցություն․ աջակցություն օտարերկրյա կապիտալով գործող ներդրումային ծրագրերին և վերաներդրումների իրականացման համար նախադրյալների ապահովում

Աջակցության շրջանակ

«Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային սպասարկման թիմը տրամադրում է հետևյալ ծառայությունները․

image

Ամենօրյա աջակցություն օտարերկրյա կապիտալով գործող ներդրումային ծրագրերին

image

Նոր ներդրումների և վերաներդրումների համար նախադրյալների ապահովում

image

Մշտական հաղորդակցության և արագ արձագանքի ապահովում

image

Ներդրողների կողմից ստացված հետադարձ կապի տրամադրում կառավարությանը

image

Շահառուների ակտիվ ներգրավվածության ապահովում

image

Գործարար և ներդրումային միջավայրերի հետագա բարելավմանն ուղղված քաղաքականության առաջմղում

image

Համակարգային խնդիրների բացահայտում, ամփոփում, այդ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզների մշակում և գործարկում

Ճանապարհային քարտեզ

Ներդրումային գործունեության համակարգման բոլոր ասպեկտներն ընդգրկող քայլերի հերթականություն՝

Դիմավորում

Կոնսյերժ ծառայություններ

Հանդիպում «ԷԱ»-ում

B2G հանդիպումներ

B2B հանդիպումներ

Ներդրումային որոշումների կայացում

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Ներդրումների իրականացում

Հետներդրումային ծառայության տրամադրում

Վերաներդրումների իրականացում

Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ:

Ամրագրեք առցանց հանդիպում