Հարկային համակարգ

Հայաստանի Հանրապետությունն ունի բարենպաստ, թափանցիկ և համեմատաբար ցածր դրույքաչափերով առանձնացող հարկային համակարգ, և հարկերի մեծ մասը վճարվում է ուղիղ պետական բյուջե։
Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

20%

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում.

  • ապրանքների մատակարարումը,
  • աշխատանքների կատարումը,
  • ծառայությունների մատուցումը,
  • ապրանքների ներմուծումը:
Եկամտահարկ

20%

Եկամտային հարկ վճարողներ են համարվում ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:

Շահութահարկ

18%

Շահութահարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում՝

ռեզիդենտ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը: Ռեզիդենտ շահութահարկ վճարողների և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը։

 

Շրջանառության հարկ

1.5-25%

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ ԱԱՀ-ին:

Շրջանառության հարկը կիրառվում է

այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա եկամուտները ապրանքների վաճառքից և ծառայությունների մատուցումից չեն գերազանցում 115 մլն դրամը (մոտ 280 000 ԱՄՆ դոլար): Վիճակախաղի գործունեությունը հարկվում է եկամտի 25%-ր չափով:

Շահաբաժինների հարկ

5%

Հայաստանում ստացված շահաբաժինները հարկվում են 5% դրույքաչափով, եթե դրույքաչափը չի նվազեցվում հարկային պայմանագրով։

Շահաբաժինների հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դրամական ցանկացած բաժինները, բոնուսային բաժնետոմսերը կամ շահույթի բաշխման այլ ձևերը։ Շահութաբաժինների հարկից եկամտահարկը վերադարձվում է, եթե շահաբաժինները վերաներդրվում են նույն ռեզիդենտ ընկերությունում՝ շահույթի ստացման նույն հարկային տարում:

Անշարժ գույքի հարկ

0.05-1.5%

Անշարժ գույքի հարկը գոյանում է անշարժ գույքի, այդ թվում՝ հողի և շինությունների սեփականությունից կամ տիրապետման այլ ձևերից։ Այն հաշվարկվում է գույքի գնահատված արժեքի հիման վրա։

Անշարժ գույքի հարկվող օբյեկտ են հանդիսանում՝

գույքի սեփականատերը կամ տնօրինող ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները։ Գյուղատնտեսական նշանակության հողերի գույքահարկի դրույքաչափը 15% է:

Tobacco_Tax_TobacoTax
Ակցիզային հարկ

Ակցիզային հարկը պետական բյուջե է վճարվում ակցիզային հարկով հարկվող ապրանքների ներմուծման և ՀՀ տարածքում արտադրված այդ ապրանքների իրացման համար: Ակցիզային հարկը վճարվում է ալկոհոլ պարունակող խմիչքների, ծխախոտի և նավթամթերքի համար:

Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ:

Ամրագրեք առցանց հանդիպում