2 մլն հա
Գյուղատնտեսական հողեր
Գյուղատնտեսություն
Ընդհանուր բնութագիր
Ներդրումային նախադրյալներ
Խոստումնալից ոլորտներ
Ժամանակակից գյուղատնտեսություն
Հրապարակումներ
Ընդհանուր բնութագիր
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնաքարերից է, որը մեծ մասնաբաժին ունի ազգային ՀՆԱ-ում և ապահվում է երկրի աշխատուժի զբաղվածության ավելի քան մեկ երրորդը: Գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծական գործունեությունը կազմում է 47.2%, այգեգործությունը՝ 52.8%։ Հայաստանի բերրի հողը և բարենպաստ կլիման նպաստավոր պայմաններ են ստեղծում թե՛ մշակաբույսերի աճեցման, թե՛ անասնապահության համար։
2 մլն հա
Գյուղատնտեսական հողեր
1.05 մլն հա
Արոտավայրեր
442,730 հա
Վարելահողեր
8.4%
Մասնաբաժինը ՀՆԱ-ում
Ներդրումային նախադրյալներ
01
Բերրի հող և բարենպաստ կլիմա
Հայաստանի թե՛ բարձրադիր գոտիները, թե՛ ցածրադիր շրջանները բարենպաստ պայմաններ են ստեղծում մշակաբույսերի աճեցման և գյուղատնտեսական այլ գործունեության համար։
02
Տարվա ընթացքում ավելի քան 300 արևոտ օր
Հայաստանի արևաշատ կլիման նպաստում է գյուղատնտեսական բերքատվության քանակի մեծացմանը և բերքի բարձր որակի ապահովմանը:
03
Ջրային ռեսուրսներ
Հայաստանի ջրային ռեսուրսների առատությունը վճռորոշ դեր է խաղում գյուղատնտեսական գործունեության իրականացման հարցում։
04
Հարկային արտոնություններ
ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ներդրումները խրախուսելու նպատակով տրամադրում է համապարփակ հարկային արտոնություններ և պետական աջակցության ծրագրեր։
Ժամանակակից ջերմոցային տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրություն իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ նվազեցնելով կախվածությունը սեզոնային տատանումներից, և աճեցնել բազմատեսակ մշակաբույսեր:
Երկիրն ունի անասնաբուծության հին ավանդույթներ և առաջարկում է բարենպաստ պայմաններ խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այծերի և թռչունների բուծման համար:
Հայկական մրգերը տարբեր տարածաշրջաններում հայտնի են իրենց յուրօրինակ և առանձնահատուկ համով: Ինտենսիվ պտղատու այգիներում ներդրումները միջազգային շուկա մուտք գործելու մեծ ներուժ ունեն:
Հայաստանի ջրային առատ ռեսուրսները նպաստավոր պայմաններ են ստեղծում ձկնաբուծության համար։ Ոլորտում առկա են վերամշակված ձկնամթերքի արտադրության և արտահանման բազմաթիվ հնարավորություններ։
Հայաստանում աճում են խաղողի հնագույն ու յուրօրինակ սորտեր, իսկ երկիրն ունի գինեգործական հարուստ ժառանգություն։ Վերջին տարիներին հայաստանյան գինիները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել: