pexels-vlada-karpovich-4452515

Տեքստիլ և Կարի Արդյունաբերություն

Ընդհանուր բնութագիր

Ներդրումային նախադրյալներ

Խոստումնալից ոլորտներ

Հագուստի հանրահայտ ապրանքանիշեր

Արտադրության կայուն աճ

Հրապարակումներ

Ընդհանուր բնութագիր

Հայաստանում տեքստիլ և կարի արտադրությունն ունի հարուստ պատմական ժառանգություն, որը մեզ է հասել միջնադարից․ հենց այդ ընթացքում երկիրը մեծ ճանաչում ձեռք բերեց մետաքսի արտադրության շնորհիվ: Մեր օրերում ոլորտը շարունակաբար զարգանում է, և միայն 2018-2023 թթ․ գրանցվել է 48% աճ։ Հայաստանում գործում են մի քանի փոքր և խոշոր ձեռնարկություններ, որոնք բարձրորակ հագուստ են արտադրում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար։

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_Shoemaking

$ 6.55 մլն

Կոշիկի արտադրություն

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_LeatherProduction

$ 11.5 մլն

Կաշվի արտադրություն

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_TotalExport

1․2%

Հայաստանից արտահանման մեջ մասնաբաժինը

Enterprise_Textile

2.1%

Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ մասնաբաժինը

Ներդրումային նախադրյալներ

01

Փորձառու աշխատուժ

Հայաստանում աշխատուժի տեխնիկական գիտելիքը և ստեղծագործ մոտեցումն ապահովում են ոլորտի կայուն զարգացումը՝ ապահովելով բարձրորակ և նորաձև հագուստի արտադրություն։

02

Ծախսարդյունավետություն

Հայաստանում ռեսուրսների համեմատաբար մեծ ծախսարդյունավետությունը և բարենպաստ բիզնես միջավայրը ստեղծում են անհրաժեշտ բոլոր նախադրյալներն այս ոլորտում շահավետ ներդրումներ կատարելու համար։

03

Բարենպաստ աշխարհագրական դիրք

Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, և տեղի արտադրողներն ունեն արտոնյալ հասանելիություն դեպի տարածաշրջանային և միջազգային շուկաներ։

04

Ազատ առևտրի համաձայնագրեր

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և հանդիսանում է մի շարք ազատ առևտրի համաձայնագրերի կողմ, ինչի շնորհիվ հայկական տեքստիլ արտադրանքն անընդհատ ընդլայնում է իր արտահանման աշխարհագրությունը:

05

Աճող պահանջարկ

Բարձրորակ տեքստիլի պահանջարկն աճում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Խոստումնալից ոլորտներ

Հագուստ և նորաձևություն

Հագուստի և նորաձևության ոլորտը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ամենախոշոր և զարգացած ուղղություններից մեկն է։

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_HomeTextiles
Տնային տեքստիլ

Հայաստանում տնային տեքստիլ արդյունաբերությունն առաջարկում է ներդրումային հնարավորությունների լայն շրջանակ։ Առանձնհատուկ ճանաչում են ձեռք բերել տեղական արտադրության անկողնային պարագաները, և սրբիչները:

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_TechnicalTextiles
Տեխնիկական տեքստիլ

Տեխնիկական տեքստիլը գնալով ավելի պահանջված է դառնում, և Հայաստանում այս ուղղությունը կայուն աճ է գրանցում՝ շնորհիվ նորարարական մոտեցումների:

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_YarnAndFabricProduction
Մանվածքի և գործվածքի արտադրություն

Հայաստանում հասանելի են հումքի տարբեր տեսակներ, և համապատասխան ենթակառուցվածքներն ապահովում են մանվածքի և գործվածքի արտադրության աճը։

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_AllTypesOfGrape copy
Կոշիկի արտադրություն

Հայաստանում կոշիկի արտադրությունը շարունակում է զարգանալ և կատարելագործվել, և ներդրումային արտոնություններն ու որակյալ նյութերի հասանելիությունը հնարավորություն են տալիս դուրս գալ արտաքին շուկաներ:

EnterpriseArmenia_Investment_Textile_Expand_ShoeManufacturing

Հագուստի հանրահայտ ապրանքանիշեր

Արտադրության կայուն աճ
Հրապարակումներ
jpeg-optimizer_2024 Clothing

Ոլորտային ուղեցույց

Հայաստանի տեքստիլ և կարի արտադրության ոլորտի ներդրումային ուղեցույց 2024

Դիտել