15,574 հա
Խաղողի այգիների ընդհանուր մակերեսը
Գինեգործություն
Ընդհանուր բնութագիր
Ներդրումային նախադրյալներ
Խոստումնալից ոլորտներ
Արենի-1. երբևէ հայտնաբերված ամենավաղ գինեգործարանը (մ.թ.ա. 4100 թ․)
2022 թ․ հայկական գինիները պարգևատրվել են
Արտադրության աճ
Արտահանման ուղղություններ
Գինու սպառումը Հայաստանում
Հրապարակումներ
Ընդհանուր բնութագիր
Վերջին տարիներին Հայաստանի գինեգործությունն ապրում է իր Վերածնունդը՝ նոր թափ հաղորդելով խաղողագործության և գինեգործության ավանդույթներին և վերագտնելով իր տեղը համաշխարհային գինու քարտեզի վրա: Գինեգործությունն աստիճանաբար դարձել է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը։ Տարեցտարի հիմնվում են նոր խաղողի այգիներ, և բացվում նոր գինեգործարաններ։ Այսօր Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 15574 հա, իսկ հայկական գինի արտադրողների թիվը հասել է 150-ի: Կան ավելի քան 400 տեղական խաղողի սորտեր, որոնցից 55-ն օգտագործվում են գինեգործության մեջ։
15,574 հա
Խաղողի այգիների ընդհանուր մակերեսը
14.1 մլն լիտր
Ընդհանուր արտադրությունը լիտրով
37%
Հայաստանում արտադրված գինիներն արտահանվել են (2022 թ․)
213,425 տ
Խաղողի արտադրություն
66,000
ֆերմերներ և ձեռնարկատերեր
Ներդրումային նախադրյալներ
01
Բազմամյա փորձ
Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Այստեղ է գտնվում Արենի-1-ը՝ երբևէ հայտնաբերված ամենավաղ գինեգործարանը, որը թվագրվում է մ.թ.ա. 4100 թ․։
02
Նպաստավոր կլիմա և բերրի հող
Հայաստանի կլիման ապահովում է բոլոր նախադրյալները գինու արտադրության համար, քանի որ այստեղ ամառները շոգ են, ձմեռները՝ ցուրտ, իսկ հողի տեսակները կատարյալ պայմաններ են ստեղծում խաղողի աճեցման համար:
03
Աճող պահանջարկ
Բարձրորակ, էքսկլյուզիվ գինիների համաշխարհային պահանջարկի աճին զուգահեռ հայկական գինիներն ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում՝ առանձնանալով իրենց յուրահատուկ համային հատկանիշներով և ավանդույթներով:
04
Նպաստավոր գործարար միջավայր
Հայաստանի կառավարությունը տրամադրում է մի շարք արտոնություններ և պետական աջակցման ծրագրեր, ինչպես նաև իրականացնում է մարքեթինգային արշավներ, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը։
Բիզնես վարելու տեսանկյունից շահավետ է ներդրումներ կատարել նոր խաղողի այգիների հիմնման կամ գոյություն ունեցող այգիների ընդլայնման և արդիականացման մեջ:
Ներդրումներ կատարելով նոր գինեգործարաններում` գործարարները կարող են իրենց մասնաբաժինը գտնել զարգացող շուկայում և շահույթ ստանալ աճող միջազգային պահանջարկի հաշվին։
Հայաստանի գինեգործության ավելի քանի 6000-ամյա ժառանգությունը, խաղողագործության յուրահատուկ մշակույթը և գեղատեսիլ բնապատկերները մի շարք հնարավորություններ են ստեղծում էնոտուրիզմի համար:
2022 թ․ հայկական գինիները պարգևատրվել են
79
Ոսկե մեդալով
90
Արծաթե մեդալով
19
Բրոնզե մեդալով