1600+
Գործարար դիմել է «Էնթերփրայզ Արմենիա»-ին 2021-2022 թթ.
Մեր առաքելությունը
Առաքելություն և տեսլական
Մեր արժեքները
Մեր արդյունքները
Ներդրումների խթանում
Գործընկերներ
Առաքելություն և տեսլական
Եթե հետաքրքրված եք Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններով, ապա «Էնթերփրայզ Արմենիան» պատրաստ է լինել ձեր վստահելի գործընկերը ներդրումային ամբողջ գործընթացում։
Մեր առաքելությունն է օտարերկրյա և տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Մեր նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր ուղղակի ներդրումներ և խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը: Մենք ցանկանում ենք կառուցել ապագա, որտեղ Հայաստանը թե՛ տեղացի ձեռներեցների, թե՛ համաշխարհային մագնատների շրջանում կճանաչվի որպես առաջատար բիզնես ուղղություն՝ հայտնի իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և ներդրումների բարձր շահութաբերությամբ:
Մեր արժեքները
Կայունություն
Մենք կարևորում ենք կայուն ներդրումային պրակտիկաների խթանումը, որոնք ապահովում են երկարաժամկետ տնտեսական, հասարակական և բնապահպանական էֆեկտ:
Ներառականություն
Մեզ համար առաջնահերթ են ներառականության և թափանցիկության ամենաբարձր չափանիշները, ինչի շնորհիվ ապահովում ենք առավելագույն վստահելիություն և հուսալիություն:
Գերազանցություն
Աշխատանքի բոլոր փուլերում մենք ձգտում ենք գերազանցության՝ կարևորելով բարձրորակ ծառայությունների մատուցումը և դրանց շարունակական զարգացման ապահովումը:
Նորարարություն
Մեր ծառայությունները բարելավելու նպատակով մենք մշտապես ինտեգրում ենք զարգացող ներդրումային միտումներին համահունչ նորարարական մոտեցումներ:
Մեր արդյունքները
Իր գործունեության առաջին իսկ օրից «Էնթերփրայզ Արմենիան» հանձնառու է իրեն հասանելի ողջ գործիքակազմով կայուն աջակցություն ցուցաբերել օտարերկրյա և տեղացի ներդրողներին: Այսօր մենք վստահելի գործընկեր ենք հանդիսանում բազմաթիվ ձեռներեցների համար և օգնում ենք նրանց զարգանալ ու հասնել նշանակալի հաջողությունների:
1600+
Գործարար դիմել է «Էնթերփրայզ Արմենիա»-ին 2021-2022 թթ.
280+
Հասանելի ներդրումային նախաձեռնություններ
50+
Ընթացիկ ներդրումային ծրագրեր
$ 2.5 bln
Ընթացիկ ծրագրերից ակնկալվող ներդրումներ
26
Մեկնարկած նախագիծ
$ 350 mln
Մեկնարկած ծրագրերից ակնկալվող ներդրումներ
150+
Հետներդրումային սպասարկման ծառայությունից օգտվող ընկերություններ
15
Նշանակված ներկայացուցիչներ արտասահմանում
Ներդրումների խթանում
30
Գործընկեր կազմակերպություն
75
Միջոցառում
6
Միջազգային ցուցահանդես