pexels-vlad-chetan-2409102

Արտաքին առևտուր

Ընդհանուր բնութագիր

ԵԱՏՄ անդամակցություն

Շուկա

Անդամ պետություններ

Համախառն ներքին արդյունք

Առևտրի արտոնյալ ռեժիմներ

Արտահանման աճ

Արտահանվող հիմնական ապրանքներ

Արտահանման հիմնական ուղղությունները

Ընդհանուր բնութագիր

Հայաստանը վարում է արտաքին առևտրի բազմավեկտոր քաղաքականություն և հետևողականորեն դիվերսիֆիկացնում է արտահանման ուղղությունները։ Կարող է թվալ, թե հայաստանյան շուկան սահմանափակվում է 3 մլն սպառողներով, սակայն երկիրը ծառայում է որպես յուրահատուկ հարթակ՝ հասանելիություն ապահովելով դեպի մեծ շուկաներ։ Հայաստանյան արտադրանքն անխոչընդոտ կամ նվազեցված մաքսատուրքերով հասանելի է աշխարհում 1 մլրդ սպառողների:

image
ԵԱՏՄ անդամակցություն

2015 թ․-ից ի վեր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և օգտվում է մի շարք արտոնություններից, որոնք տրամադրվում են Միության անդամներին և Միության տարածքում գործող ընկերություններին։

Ազատ տեղաշարժ

ԵԱՏՄ տարածքում գործում է մեկ միասնական շուկա, և անդամ երկրների միջև ապրանքներն ու ծառայությունները ազատ տեղաշարժվում են առանց մաքսատուրքերի, սակագնային խոչընդոտների և տեխնիկական կանոնակարգերի։

Ընդհանուր մաքսային տարածք

ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում գործում են համընդհանուր մաքսային ընթացակարգեր և հսկողության կանոնակարգեր։

Փոխադարձ ճանաչում

ԵԱՏՄ տարածքում գործում է լիցենզիաների, վկայականների և համապատասխանության հավաստագրերի փոխադարձ ճանաչում։

Քաղաքականությունների ներդաշնակում

Մակրոտնտեսական կայուն զարգացում ապահովելու նպատակով ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանում իրականացվում է ոլորտային քաղաքականության ներդաշնակում։

Շուկա

184,000,000

Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանն ունի անսահմանափակ մուտք դեպի 184 միլիոն սպառողների շուկա:

Անդամ պետություններ

Maps_Armenia

Հայաստան

Maps_Russia

Ռուսաստան

Maps_Kazakhstan

Ղազախստան

Maps_Kyrgyzstan

Ղրղզստան

Maps_Belarus

Բելառուս

Առևտրի արտոնյալ ռեժիմներ

01

ԵԱՏՄ-ի շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրեր

ԵԱՏՄ-ի շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի և Իրանի հետ (ժամանակավոր)։

02

Առանձին ազատ առևտրի համաձայնագրեր

Հայաստանը նաև առանձին ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ երկրների և Վրաստանի հետ։

03

GSP ռեժիմներ

Բացի այդ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ GSP ռեժիմներից (արտոնյալ առևտրի ընդհանրացված և համալրված համակարգ)՝ մոտ 3500 անուն ապրանքատեսակների համար:

Համախառն ներքին արդյունք

$ 23,500,000,000

Հայաստանի ՀՆԱ-ն 2023 թ․ կազմել է շուրջ 23․5 միլիարդ դոլար, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ մոտավորապես 8168 դոլար։

Արտահանման աճ
Արտահանվող հիմնական ապրանքներ