Հայաստանի ներդրումային քարտեզ
Երևան
223 քկմ
Տարածք
1,092,800
Բնակչություն
301,800 դրամ
Միջին ամսական աշխատավարձ
Ամռանն առավելագույն ջերմաստիճանը միջինում կազմում է 30°C−33°C, իսկ ձմռանը՝ 1°C−3°C: Լեռնային գոտիներում ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 526 միլիմետր (մմ):
Երևանը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Արարատյան դաշտից հյուսիս-արևելք, երկրի կենտրոնական-արևմտյան մասում։
Հեռավորությունը Զվարթնոց միջազգային օդանավակայանից՝ 12,1 կմ
Անշարժ գույքի վարձակալության միջին արժեքը՝ 385 702 դրամ
Ներդրումային հնարավորություններ
Որպես Հայաստանի ամենամեծ տնտեսական կենտրոն՝ Երևանում առկա են ներդրումային բազմաթիվ հնարավորություններ, և արագ զարգանում են արտադրությունը, զբոսաշրջությունը և ծառայությունների մատուցման տարբեր ոլորտները:
Զբոսաշրջություն
Վերջին տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների ներհոսքն աճել է միջինում տարեկան 13 %-ով: Տարեցտարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան՝ վայելելու տեղի յուրահատուկ մշակույթն ու պատմությունը: 2022 թ․ Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
Հայաստանյան ՏՀՏ ոլորտը կտրուկ զարգացում է ապրում, իսկ բազմաթիվ տեղական ստարտափներ ձեռք են բերում միջազգային ճանաչում: Ներդրումների շահութաբերության տեսանկյունից առաջատար են ծրագրային ապահովման ծառայություններն ու տեխնոլոգիական ստարտափները:
Տեքստիլ և կարի արդյունաբերություն
Այսօր Հայաստանում տեքստիլ և կարի արդյունաբերությունը կենտրոնացած է տեղական և արտասահմանյան շուկաների համար բարձրորակ տեքստիլ արտադրանք ապահովելու վրա: 2018 թ․ մինչև 2022 թ․ տեքստիլ արդյունաբերությունն ունեցել է միջինում տարեկան 19% արտադրության աճ:
Հիմնական ոլորտներ
Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ: