Ներդրումային օրենսդրություն
«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը ներառում է մի քանի հիմնական դրույթներ, որոնք նպաստում են ներդրումային ծրագրերի արդյունավետ կարգավորմանն ու իրականացմանը։
Ներդրումային օրենսդրություն
Ընդհանուր բնութագիր
Ներդրումային օրենսդրություն
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքը
Ընդհանուր բնութագիր
Զարգացող տնտեսությամբ երկրների շարքում Հայաստանն ունի ամենաբաց ներդրումային համակարգերից մեկը։ ՀՀ կառավարության «բաց դռների» քաղաքականության շնորհիվ ներդրումային գործունեությանն առնչվող սահմանափակումներ գրեթե չկան:
ՀՀ սահմանադրությունը պաշտպանում է սեփականության բոլոր ձևերը և սահմանում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու օրինական ճանապարհով ձեռք բերված գույք։ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի դրույթների համաձայն՝ օտարերկրյա կապիտալով գործող ձեռնարկություններն ունեն տնտեսական ցանկացած գործունեությամբ զբաղվելու ազատություն։ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սահմանափակումներ կամ արգելքներ չկան, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են ազգային անվտանգության պահանջները։
Անվտանգ և կանխատեսելի ներդրումային միջավայր ապահովելու Հայաստանի հանձնառությունն արտացոլված է ամուր իրավական դաշտի, միջազգային պայմանագրերին մասնակցության և ներդրող-պետություն վեճերի կարգավորման մեխանիզմների առկայության միջոցով: «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը սահմանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորման հիմնական սկզբունքները և նախատեսում է ընդհանուր դրույթներ, որոնք կարգավորում են դրանց իրացման կանոններն ու ընթացակարգերը, դրանց պաշտպանությունն ու հասանելիությունը պետական խթաններին։ Տվյալ օրենսդրությունն օտարերկրյա ներդրողներին տրամադրում է պաշտպանության բարձր չափանիշներ և երաշխիքներ: Մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումները Հայաստանում պաշտպանված են օտարումից և ազգայնացումից՝ նման դեպքերում ապահովելով ամբողջական փոխհատուցում։ Ներդրողներին հասանելի են ներդրող-պետություն վեճերի կարգավորման ազգային և միջազգային մեխանիզմներ, ինչպես նաև տվյալ ներդրումները պաշտպանված են երկկողմ և
բազմակողմ միջազգային ներդրումային համաձայնագրերով: Հայաստանը հանդիսանում է նաև մի շարք միջազգային ներդրումային պայմանագրերի մասնակից կողմ։ Երկիրը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) անդամ է և վավերացրել է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին կոնվենցիան (1958 թ. Նյու Յորքի կոնվենցիա): Ավելին, Հայաստանը ներդրումային դրույթներ պարունակող յոթ միջազգային պայմանագրերի և երկու տարածաշրջանային համաձայնագրերի մասնակից կողմ է. դրանք են՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը և Ներդրողների իրավունքների պաշտպանության մասին Անկախ պետությունների համագործակցության կոնվենցիան: Հայաստանը նաև հանդիսանում է Էներգետիկ Խարտիայի պայմանագրի կողմ, որը ևս ապահովում է օտարերկրյա ներդրումների պաշտպանություն և ներդրող-պետություն վեճերի կարգավորման մեխանիզմների հասանելիություն:
Ներդրումային օրենսդրություն
«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը ներառում է մի քանի հիմնական դրույթներ, որոնք նպաստում են ներդրումային ծրագրերի արդյունավետ կարգավորմանն ու իրականացմանը։
01
Անսահմանափակ մասնակցություն
Հայաստանյան ձեռնարկություններում չկան օտարերկրյա կապիտալի մասնակցության սահմանափակումներ։
02
Համահավասար վերաբերմունք
Ապահովված է համահավասար վերաբերմունք օտարերկրացիների և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
03
Ազատ գործունեություն
Բացակայում են ներդրումների իրականացման ոլորտային և աշխարհագրական սահմանափակումները։
04
Սեփականության իրավունք
Օտարերկրացիների կողմից Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք կարող են սեփականության իրավունքով ձեռք բերել անշարժ գույք կամ ունենալ երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր։
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքը
Հայաստանի Հանրապետությունը 2019 թ․ հունիսի 28-ին «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» (ՊՄԳ) օրենքի ընդունմամբ կարևոր քայլ կատարեց պետություն-մասնավոր հատված համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Տվյալ օրենքը սահմանում է այն ընթացակարգերը, որոնք կարգավորում են ՊՄԳ նախագծերի մշակումն ու իրականացումը՝ ապահովելով թափանցիկություն և հաշվետվողականություն։ Օրենքը խրախուսում է նաև տարբեր ոլորտներում մասնավոր կազմակերպությունների նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն հասարակական հրատապ խնդիրների լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը: