Հարկային և մաքսային արտոնությունների մեծ շրջանակ
Հարկային արտոնություններ սահմանամերձ և այլ համայնքներում գործունեության համար
Սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), շահութահարկից և շրջանառության հարկից: ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և հարակից շրջաններում 2 միլիարդ դրամը (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) գերազանցող ներդրումային ծրագրերը կարող են ազատվել ԱԱՀ-ից և շահութահարկից։
Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մաքսատուրքից ազատում
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը հնարավորություն ունեն ազատվելու ներմուծման մաքսատուրքից։ Բացի այդ, հետագա վերամշակման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մեծ մասի նկատմամբ կիրառվում է 0% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ):
Հարկային արտոնություններ ՏՏ ոլորտի համար
ՏՏ ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար տրամադրվում է հատուկ հարկային արտոնություն, մասնավորապես, աշխատողների աշխատավարձերի եկամտային հարկի 10% նվազեցում։ Այս արտոնությունը հնարավորություն է ընձեռում ՏՏ նորաստեղծ ընկերություններին ստացած եկամուտների մեծ մասը վերաներդնել ընկերության ընդլայնման և զարգացման ծրագրերում։
Հարկային արտոնություններ բժշկական ոլորտի համար
Բժշկական ոլորտը ևս ստանում է հարկային զգալի արտոնություններ։ Մասնավորապես՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն ազատվում են ԱԱՀ-ից։ Տվյալ արտոնության նպատակն է՝ ավելի մատչելի դարձնել առողջապահական ծառայությունները հանրության համար։
Հարկային և մաքսային արտոնությունների համապարփակ ցանկն ուսումնասիրելու համար կարող եք դիտել ստորև ներկայացված Հայաստանի Ներդրումային ուղեցույցը
Հրապարակումներ
Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ: