Tech Events

Local

International

Sevan Startup Summit 2025

Sevan Startup Summit 2025․ հարթակ նրանց համար, ովքեր փոխում են խաղի կանոնները

 

Հուլիսի վերջին Սևանի ափին արդեն յոթերորդ անգամ կանցկացվի Sevan Startup Summit 2025-ը՝ տարածաշրջանի առաջատար բացօթյա հարթակը՝ հագեցած նորարար գաղափարներով ու կենդանի շփումներով:

Սամիթի վրանային ձևաչափն այն վերածում է իրական ձեռնարկատիրական ճամբարի, որտեղ ստեղծվում են անկաշկանդ, անկեղծ կապեր, իսկ ներդրողները, ստարտափերը և տեխնոլոգիական համայնքի առաջնորդները զրուցում են ոչ թե դահլիճներում, այլ՝ կրակի շուրջ։

Սամիթի առանցքում է միկրոաքսելերացիայի ինտենսիվ ծրագիրը, որը հարթակ է տալիս վաղ փուլում գտնվող ստարտափներին՝ արագ աճելու, գտնելու գործընկերներ ու ներգրավելու ներդրումներ։

SSS25-ը ռազմավարական հարթակ է՝ ներդրումների ներգրավման, գործընկերությունների ստեղծման և տարածաշրջանային տեխնոլոգիական զարգացման համար։ Enterprise Armenia-ն հրավիրում է միանալ շարժմանը, որը խաղի կանոններ է փոխում:

Sun, Jul 20, (6 days) - 00:00

Armenia

lake Sevan