Հայաստանն արձանագրել է 22.8% տարեկան աճ ստարտափ էկոհամակարգում

ՏեղականՄիջազգային
21
21.05.20251 րոպե կարդալ

Հրապարակվել է «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» 2025-ի զեկույցը, որում Հայաստանը 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 54-րդ տեղը։


 

Հայաստանն արձանագրել է 22.8% տարեկան աճ ստարտափ էկոհամակարգում։ Այն առաջինն է Կենտրոնական Ասիայում եւ մտնում է աշխարհի լավագույն 40 երկրների թվում «Ծրագրային ապահովում եւ տվյալներ» ոլորտում։


 

Ամենաուշագրավ փաստերը.


 

• Երեւանը 19 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 181-րդ տեղը գլոբալ մակարդակում, դառնալով ամենաարագ զարգացող քաղաքը տարածաշրջանում։

• Էկոհամակարգը սնուցվում է հանրային եւ մասնավոր հատվածների ամուր համագործակցությամբ։

• Հայաստանը 2 պաշտոնական unicorn-ի հայրենիք է՝ Picsart եւ ServiceTitan։

• NVIDIA, Synopsys եւ AMD տեխնոլոգիական հսկաներն ունեն խոշոր R&D կենտրոններ Հայաստանում։

• Գործում է զարգացած էկոհամակարգ՝ ներառյալ 4 ակտիվ բիզնես հրեշտակների ցանց եւ 5 վաղ փուլում ներդրումներ կատարող վենչուրային ֆոնդ։

  • Ընդունվել են մի շարք պետական աջակցության ծրագրեր, որոնք տրամադրում են արտոնություններ գիտահետազոտական ընկերություններին: 


 

Առաջին եռյակն այս տարի նույնպես գլխավորում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը եւ Իսրայելը։ Հարեւան երկրներից Վրաստանը 71-րդն է, Թուրքիան՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 74-րդը։


 

Հայաստանի վերաբերյալ զեկույցը մշակվել է STAN հարթակի հետ համագործակցությամբ։ Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։