Նշանակվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր գլխավոր տնօրեն
Տեղական

05.06.20251 րոպե կարդալ
Ս.թ. հունիսի 5-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ի հոգաբաձուների խորհրդի փոխնախագահ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նորանշանակ գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանին:
Շնորհավորելով Գոհար Աբաջյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները կառույցի առաքելության իրականացման գործին։
Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար: