Համագործակցության նոր փուլ՝ «Շնայդեր Էլեկտրիկ»-ի հետ

«Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության ղեկավար կազմը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու նախագահ Իոնուտ Ադրիան Ֆարկաշը, Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուն, ինչպես նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Ավետիք Քալանթարյանը, Հայաստանում էին՝ պետական գերատեսչությունների հետ գործընկերային համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Այցի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիա»-ում կազմակերպված աշխատանքային հանդիպման ընթացքում ընկերության պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը, էներգետիկ ոլորտի զարգացող ներուժն ու պետական աջակցության գործիքակազմը։
Հետագա քննարկումները շարունակվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտային գործընկեր պետական կառույցներում։ Մասնավորապես՝ Ջրային կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ պոմպակայանի վերազինման պիլոտային ծրագրի մեկնարկի շուրջ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է ընկերության ներգրավումը պետական նախաձեռնություններում, ինչպես նաև մի քանի ուղղություններով համատեղ պիլոտային նախագծերի մշակման աշխատանքներում։
«Էնթերփրայզ Արմենիան» շարունակում է աջակցել իր հետներդրումային սպասարկման շահառուներին, այդ թվում՝ «Շնայդեր Էլեկտրիկ»-ին, լինելով նրանց վստահելի գործընկերը Հայաստանում իրականացվող ծրագրերի բոլոր փուլերում։