Փոփոխություններ «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ

➽ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ:
Որոշմամբ նախատեսվում է ներդնել պետական օժանդակության նոր գործիք՝ սուբսիդավորել որոշ մետաղների վերամշակման համար վերցվող շրջանառու վարկերի տարեկան տոկոսադրույքի մինչև 10%-ը։ Ծրագիրը վերաբերում է ռազմավարական նշանակություն ունեցող մետաղների (օր.՝ երկաթ, ալյումին, պղինձ և այլն) վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողներին, որոնք ստանում են դրամային վարկեր մինչև 2 մլրդ ՀՀ դրամի չափով, առավելագույնը 1 տարվա ժամկետով։ Սուբսիդավորումը սկսվում է վարկի տրամադրման օրվանից և գործում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը։ Վերամշակման համար ձեռք բերված ապրանքի օտարման դեպքում սուբսիդավորումը դադարում է, իսկ մինչ այդ տրամադրված աջակցությունը ենթակա է վերադարձի պետական բյուջե։
Ավելին` հղումով:
Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Դուք գործեք առավել արդյունավետ:
Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել`
- (011) 208105
- [email protected]