Հայաստանը՝ գլոբալ տեխնոլոգիական նորարարության հանգույց/հաբ

Գլոբալ տեխնոլոգիական զարգացման պայմաններում Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը`որպես տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) առաջնային ուղղություն։ Երկրի դինամիկ և կենսունակ ՏՀՏ էկոհամակարգը գրավում է գլոբալ առաջատարներին, ինչը վկայում է Հայաստանի ՏՀՏ ներուժի հանդեպ բարձր վստահության մասին։
Հայաստանի ՏՀՏ հաջողության պատմություն. «SuperAnnotate»
2019 թվականին հիմնադրված «SuperAnnotate»-ը բազմամոդալ ԱԲ-ի (multimodal AI) տվյալների հավաքածուների կառավարման ոլորտում գլոբալ առաջատարներից է։ Նրա ներդրումային ներկայությունը վառ օրինակ է, թե ինչպես է Հայաստանը կարողանում զարգացնել գրավիչ ներդրումային միջավայր գլոբալ ընկերությունների համար։
Վերջերս «SuperAnnotate»-ը հաջողությամբ փակեց 36 միլիոն դոլարի Series B ներդրումային փուլը, որին մասնակցեցին նաև ոլորտի հսկաներ «NVIDIA»-ն և «Databricks Ventures»-ը։ Ընկերությունը, օգտագործելով Հայաստանի նորարար աշխատուժն ու դինամիկ էկոհամակարգը, ընդլայնում է իր գլոբալ գործունեությունը՝ միաժամանակ նպաստելով երկրի տեխնոլոգիական առաջընթացին։
«Էնթերփրայզ Արմենիա». համապարփակ աջակցություն
Ռազմավարական դիրքից, ավելի քան 200 հետազոտական և զարգացման կենտրոններից, 41,000 ՏՀՏ մասնագետներից, աճող ստարտափ համայնքից և այլ տեխնոլոգիական ռեսուրսներից բացի, Հայաստանը, ի դեմս «Էնթերփրայզ Արմենիա»-ի, ներդրողներին առաջարկում է նաև համապարփակ աջակցություն:
Որպես «մեկ պատուհան» ծառայություն՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ն ներդրողներին տրամադրում է շարունակական աջակցություն՝ հաղթահարելու ներդրումային և հետներդրումային դժվարությունները, ինչի շնորհիվ ընկերություններիը ոչ միայն արդյունավետ ներդրումներ, այլև շահավետ վերանդրումներ կատարելու հնարավորություն են ունենում:
«Մեկ պատուհան»-ի ծառայությունը ներառում է`
- Անհատական խորհրդատվություն ՀՀ տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտների առանձնահատկությունների, օրենսդրական դաշտի, ներդրումային կարգավորումների, պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
- Անհատական ուղորդում տեղական և միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիության, հողամասի և գույքի օտարման, վարձակալության, քաղաքաշինական թույլտվությունների ստացման և այլ հարցերում։
- Ներդրումային ծրագրի անհատական ճանապարհային քարտեզի կազմում։
- Ծրագրի գործարկման ողջ ընթացքում անհատական մենեջերի կողմից աջակցություն, առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքում և լուծում։
- Պետական աջակցության ծրագրերի, հարկային արտոնությունների, լիցենզիաների, սերտիֆիկատների, քաղաքաշինական և այլ թույլտվությունների ստացման աջակցություն, բյուրոկրատական խոչընդոտների հնարավորինս մեղմում։
- Համայնքային, պետական և միջազգային կառույցների հետ կապի ապահովում և աշխատանքների համակարգում։
2022 թվականից «SuperAnnotate»-ը ևս համալրեց «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային ծառայություններից օգտվող ՏՀՏ ընկերությունների շարքը:
«SuperAnnotate»-ի հաջողության պատմությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները կերտում են ոչ միայն լոկալ այլև գլոբալ տեխնոլոգիական ապագան: