ՀԱԱՊ անդամների հետ քննարկվել են տնտեսական քաղաքականության և ներդրումների հարցեր

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ ՀՀ վարչապետ, «Էնթերփրայզ Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային նախաճաշին, որի ընթացքում քննարկվել են տնտեսական քաղաքականությանը և ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:
Քննարկման օրակարգում եղել են Հայաստանի տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները, ներառյալ՝ ներդրումային միջավայրի բարելավումը, հարկային կարգավորումները, ներդրումների խթանման մեխանիզմները և տնտեսական բարեփոխումների ընթացքը։ Կողմերը շեշտել են հանրային և մասնավոր հատվածների շարունակական երկխոսության կարևորությունը և պատրաստակամությունը՝ խորացնելու փոխադարձ համագործակցությունը։
«Էնթերփրայզ Արմենիա»-ն, որպես Հայաստանի ներդրումների խթանման պետական հիմնադրամ, շարունակելու է նպաստել պետական-մասնավոր համագործակցության ամրապնդմանը և ամերիկյան բիզնեսների հետ կապերի զարգացմանը։