Հասանելի է «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը

Տեղական
Red Modern Online Webinar (1200 x 630 px) (15)
12.03.20251 րոպե կարդալ

➽ Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հասանելի է «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով` ընդ որում նախատեսելով վերոնշյալ մշակաբույսերի մշակությունը ըստ ՀՀ մարզերի։ Որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունից: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

Ավելին` https://www.e-draft.am/projects/8401/about

Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Դուք գործեք առավել արդյունավետ:

Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել`

-(011) 208105

-[email protected]